Ամnւuնուս քnւյրը եկել էր մեր sուն մի fանի oրով` 3-րդ ամիuն է չենf կարողանnւմ ազաsվել էդ ձրիակեր զիբիլի կաsուից

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսինս գյուղից է, իսկ ես մայրաքաղաքից: Հարսանիքից հետո, նա տեղափոխվեց և այստեղ աշխատանք գտավ: Սկզբում ապրում էինք ծնողներիս հետ, ապա գնեցինք բնակարան և տեղափոխվեցինք:

Ամուսինս ունի քույր` 25 տարեկան, ամուսնացած չէ: Ապրում էր ծնողների հետ և ամեն կերպ փնտրում է հարուստ փեսացուի, բայց այդպես էլ չի գտնում:

Մի քանի ամիս առաջ նա զանգահարում է ամուսնուս և ասում, որ մի երկու օրով գալիս է մեզ մոտ,նրան առաջարկել են աշխատանք Մոսկվայում, պետք է անցնի հարցազրույց և կմնա մեր տանը, մինչև լուծվի այս հարցը:

Ասում էր, եթե ընդունվեմ` կտեղափոխվեմ ուրիշ բնակարան, եթե ոչ, ապա հետ կվերադառնամ գյուղ:Մեր տանը նա եղել էր մի քանի անգամ, բայց այդ ժամանակ տոներ էին` մեկ կամ երկու օր մնալուց հետո հեռանում էր ծնողների հետ։

Ես չեմ սիրում զգալ կողմնակի մարդկանց ներկայությունը մեր տանը, բայց ինչ անել, եթե հարազատներն ունեն մեր օգնության կարիքը։

Նա եկավ մի մեծ պայուսակ իրերով, գնաց հարցազրույցին` պարզվեց, որ մեկ շաբաթից նոր կանցնի աշխատանքի։

Ասում էր, որ կվերցնի բնակարան իր աշխատավարձին համապատասխան` 1 սենյականոց։

Իսկ հիմա էլ այս կարանտինային վիճակը` ամեն ինչ փակեցին, իր աշխատավայրից էլ զանգահարեցին և ասացին որ սպասի` մինչև կարանտինի ավարտը։

Նա լացում էր, հիստերյաներ էր սարքում, ասում էր, եթե այստեղ այս վիճակն է` մարզերում ինչ կլինի։ Խղճում էի նրան , բայց ինչ անել, նա արդեն երեխա չէր։

Ամուսինս էլ էր նեղվում, ասում էր համացանցով մի հարմար աշխատանք գտնենք, թող տնից աշխատի, մինչև այս իրավիճակը կանցնի.

֊Մենք կօգնենք նրան, բայց ստացվում է՝ նա կշարունակի ապրել մեզ հե՞տ։ Ես հարցնում էի ամուսնուս:Դե, թող մի որոշ ժամանակ ապրի, մինչև իրավիճակը կբարելավվի, մի բարկացիր, մի քիչ համբերիր, — պատասխանում էր նա ինձ:

Ահա և համբերում եմ արդեն երկրորդ ամիսը, տալս աշխատում է, նույնիսկ մի քանի անգամ գնումնէր է կատարել տան համար։ Բայց միևնույն է ինձ համար ծանր է կողմնակի մարդու ներկայությունը։

Տունն անյքան էլ մեծ չէ, ամուսնուս քույրն հյուրասենյակում է քնում, այնտեղ չենք էլ կարողանում հանգստանալ` անգամ հեռուստացույց չենք միացնում, եթե նա քնած է։

Միևնույն ժամանակ, նա շատ ծույլ կին է, մինչև չասես` ոչինչ չի անի, պատրաստում է նողկալի, և ես այլևս չեմ թողնում, որ նա մոտենա գազօջախին:

Ես շատ նյարդային եմ դարձել: Ամուսնուս հետ վիճեցի, սկսեց քրոջը պաշտպանել:

Արդեն չեմ կարողանում, չգիտեմ, թե ինչպես նրան հետ ուղարկեմ, ինքը չի հասկանում, որ մեզ խանգարում է, որ ուրիշի տան հյուրընկալությունը չպետք է այդքան չարաշահվի։

Оцените статью