Նեխած կիuուրանfս չեն թողnւմ գնամ հnրանց sուն, բայց sալս ամnղջ oրը մեր sունը վերընգածա․ Իրանց nւռnդ աղջկան կարելիա, ինձ չէ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսնացած եմ արդեն 5 տարի, ունեմ բալիկ 4 տարեկան։ Ինքս Արցախից եմ , ամուսնացել եմ և ապրում եմ Հայաստանում։

Ընտանիքի անդամները շատ լավն էին , ինձ լավ էին վերաբերվում, բայց կար մի խնդիր՝այս տարիների ընթացքում մի անգամ մեր տուն չեմ գնացել , ինչքան եկել են ծնողներս են եկել ,

նույնիսկ դարձ չեն ուղարկել , քանի անգամ որոշում էինք ամուսնուս հետ գնալ մեր տուն մի քանի օրով՝ սկեսուրս դեմ էր , պատմություն էր հորինում իբր սկեսրայրս իրեն կծեծի ,եթե ես երեխուս վերցնեմ ու մեր տուն գնամ ու կոպիտ ասած խղճալով իրեն զոհ էի գնում։

Մի օր էլ ընթրիքի ժամանակ , երբ բոլորը տանն էին , ասեցի որոշել ենք որ գնանք մեր տուն ու ուշադիր նայում էի սկեսրայրիս արձագանքին, սկեսրարս ուրախ-ուրախ ասեց այ բալա շուտվանից պիտի գնայիր ՝ սկեուրիդ էլ ասում եմ ինչի չեք դարձ ուղարկել ու այդտեղ սկեսուրս մի տեսակ եղավ։

Հաջորդ օրը առավոտյան, երբ բոլորը աշխատանքի էին գնացել, սկեսուրս եկել հետս կռվում էր , որ ինչի եմ տենց բան արել ու բոլորին իրար խառնել , որ ես խառնակիչ եմ ու որ էն գլխից ինձ չէր հավանում։

Միշտ այդպես է արել, երբ ամուսնուս հետ տեղ պիտի գնայինք , նենց պատմություն էր սարքում , ձևացնում էր իբր վատ է զգում իրան ու պառկում էր , որ ամուսինս ասի լավ մնա մամային նայի , ուրիշ անգամ կգնանք ու տենց ամեն անգամ։

Ախր ինչի պիտի չգնամ ես մեր տուն, ինչքանով է դա ճիշտ, որ ամեն անգամ թոռնիկին տեսնելու համար մերոնք անընդհատ գան, իմ տալը 2 բալիկ ունի ու շաբաթվա 3-4 օրը մեր տանն է լինում , մեկ-մեկ ընենց եմ ուզում ասել բա քո աղջիկը աղջիկ է, ես չէ։

Այսքան բանը ամուսնուս չեմ պատմում ,մեջս եմ պահում ու զգում եմ , որ ներվային եմ դառնում մանրից , բայց դե իմ ներվերի հաշվին մայր և որդի չեն կռվում իրար հետ , բայց էլ չեմ կարում այպես։

Առանձին էլ չենք կարող ապրել , ամուսնուս աշխատանքը բավարար չի, որ կարողանանք վարձ տալ,հագնվել և այլն , և այլն։

Оцените статью