Նուրբ, թեթև, օդային կրեմ՝ ցանկացած տորթերի, թխվածքների և էկլերների համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
կարագ՝ 200 գ
ձու՝ 2 հատ
շաքարավազ՝ 4ճ.գ.
կաթ՝ 100 մլ
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն՝ շաքարավազի հետ միասին:
Ավելացնել կաթը, խառնել:
Խառնուրդը տեղափոխել կաթսայի մեջ:
Տաքացնել թույլ կրակի կամ ջրի գոլորշու վրա՝ անդադար խառնելով մինչ խտանալը:
Չեփել, չեռացնել:
Թողնել, որ սառի: Փափկած կարագը առանձին հարել՝ մինչ սպիտակ փքուն զանգված ստանալը:
Շարունակելով հարել ավելացնել ձվա-կաթնային խառնուրդին:
Ինչ սերուցք հարմար է տորթերը զարդարելու համար: Կրեմ տորթի զարդարման համար. Քայլ առ քայլ բաղադրատոմսեր `լավագույն քսուքներով …
Պիտի ստացվի օդային համասեռ կրեմ:
Կարող եք միանգամից օգտագործել կամ պահել սառնարանում փակ տարայով՝ 3-4 օր: