Մի fանի sհաճ բան, որ ոչ միշs են նկաsում sանsիրուhիները, uակայն hյուրերի աչfից դա չի վրիպnւմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հյուրերը տարբեր են լինում: Ոմանց կարելի է ցույց տալ սեփական թուլությունները, չթաքցնել, որ այդ օրը չես հասցրել մաքրություն անել:

Սակայն լինում են նաև կարևոր ծանոթություններ և հանդիպումներ, երբ ձեզ պիտի ցուցադրեք լավագույն կողմից:

Չլվացած պատուհաններ

Կեղտոտ պատուհանները՝ ձանձրույթի և միայնության նշան են:

Խամրած փոշոտ պատուհանները տգեղ են ու վատացնում են ընդհանուր ինքնազգացողությունը. փոշոտ ապակիները թույլ չեն տալիս, որ արևի շողերը լիարժեք ներթափանցեն բնակարան:

Չդասավորված պահարաններ

Եթե զգեստապահարանում քաոս է տիրում, կապ չունի, որ տունը մաքուր է, միևնույնն է, մաքրության պատկերը լիարժեք չի կարող լինել:

Կեղտոտ ափսեներ

Այն մարդիկ, ովքեր թողնում են կեղտոտ ափսեներ, չեն մտածում վաղվա օրվա մասին:

Թափթված լոգասենյակ

Եթե լոգասենյակը թափթփված է, կեղտոտ, դա վկայում է տանտիրուհու ցածր ինքնագնահատականի մասին:

Սա տան հենց այն հատվածն է, որտեղ կարելի է լիարժեք թուլանալ, մոռանալ խնդիիրների մասին ու ազատել գլուխը վատ մտքերից:

Բազմոցի տակ կուտակված իրեր

Եթե բազմոցի տակ ընկնում են տարբեր առարկաներ՝ սկսած գուլպաներից մինչ կոնֆետի թղթեր, ու դուք դրանք չեք հավաքում նույն պահին, մոռացեք տանը տիրող լիարժեք մաքրության մասին:

Կեղտոտ գազօջախ և լվացարան

Խոհանոցում միշտ պիտի անթերի մաքրություն տիրի, ամբողջ սպասքն ու դարակները պիտի փայլեն, քանի որ հենց այստեղ ենք պատրաստում սնունդ ու ուտում: Բացի այդ, կարևոր է, որ ճաշասենյակում տիրի ջերմ մթնոլորտ:

Ավելորդ ու անպետք իրեր

Եթե չեք գցում աղբը անպետք իրերը, որոնք վաղուց չեք օգտագործել, դա վկայում է փոփոխություններից վախենալու մասին: Վստահ եղեք, որ ազատվելով չօգտագործվող իրերից՝ միայն դրական արդյունք կստանաք:

Նյութը պատրաստեց

Оцените статью
error: Content is protected !!