Ընդամենը 1 բաժակ ջրի oգնությամբ պարզեք՝ արդյnք կարագը բնական է, թե nչ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կարագն այն մթերքներից մեկն է, որ ամեն օր կա գրեթե բոլորի սննդակարգում: Շատերը սիրում են այն քսել հացին, իսկ դրանով պատրաստված ուտեստներն ունենում են ավելի հագեցած ու հաճելի համ:

Սակայն կա կարևոր մի բան. կարագը պիտի լինի բարձրորակ ու բնական, հակառակ դեպքում այն ոչ թե օգուտ կտա, այլ կվնասի:

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք գնին. եթե կարագը շատ մատչելի է, այն չի կարող լինել բնական: Լավ կարագը չի կարող էժան վաճառվել:

Կարևոր է նաև կարագի գույնը. բնական կարագը պիտի լինի դեղին երանգով բեժ գույնի: Եթե շատ բաց գույնի է, ուրեմն կարագի յուղայնության մակարդակը նորմայից ցածր է: Իսկ եթե վառ դեղին է, ուրեմն արտադրողը չի խնայել գունանյութերը:

Եթե կարագը թողնեք տաք տեղում, այն կսկսի հալվել հավասարաչափ: Ընդ որում դրա վրա չպիտի հայտնվեն խոնավության կաթիլներ:

Դրանք լինում են միայն մարգարինի վրա: Իսկական կարագն ավելի դանդաղ է հալվում, քան մարգարինը:

Ահա ևս մի հնարք՝ կարագի բնական լինելը ստուգելու համար. մի կտոր կարագ դրեք գոլ ջրով բաժակի մեջ: Իսկական կարագը պիտի լիովին լուծվի, իսկ մակերեսի վրա կառաջանա յուղի շերտ:

Սպիտակ փաթիլները վկայում են այն մասին, որ մթերքն անորակ է:

Оцените статью