Մամ, մի fանի օր մնանf ձեր sանը, մինչև sուն կգտնենք,-աuացին աղջիկu ու փեuաս, բայց արդեն կեu sարի է ռադները չեն քաշnւմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ուզում եմ կիսվել ինձ համար ցավալի մի պատությամբ: Ես ունեմ 3 երեխա, մեծ աղջիկս արդեն ամուսնացել է, իսկ ահա կրտսերներս 13 և 15 տարեկան են:

Ամուսնուս կորցրել եմ 7 տարի առաջ, ու այդ ժամանակվանից միայնակ եմ մեծացրել երեխաներիս:

Աղջիկս ամուսնացել է 3 տարի առաջ, ունի 1,5 տարեկան որդի: Մի քանի ամիս առաջ նա ամուսնու հետ միասին եկավ իմ տուն ու խնդրանքով դիմեց.

—Մամ, որոշ ժամանակ ապրենք քո տանը, մի քանի օր, մինչև նորմալ տուն կգտնենք, կտեղափոխվենք:

Պարզվեց, սկեսուրի հետ լեզու չի գտել ու որոշել է, որ պիտի վարձով ապրեն: Ես իհարկե համաձայնեցի, քանի որ այլ տարբերակ չունեի: Դա ավելի շատ խնդրանք չէր, նրանք ուղղակի ինձ փաստի առաջ կանգնեցրին:

Ասացի, որ թույլ եմ տալիս, բայց միայն թե ժամանակավոր: 6 հոգու համար երկու սենյականոց բնակարանը շատ նեղ է, բացի այդ, թոռնիկս փոքր է, իսկ կրտսեր երեխաներս դպրոցի դասերն են անում, միմյանց խանգարում են:

Արդյունքում ննջասենյակը տվեցինք երիտասարդ ընտանիքին, հյուրասենյակը՝ երեխաներիս, իսկ ես մնացի խոհանոցում:

Արդեն անցել է կես տարի, բայց նրանք դեռ իմ տանն են: Չեն աշխատում, բայց զբոսնելու ու պաղպաղակի գումար ունեն, տուն ոչինչ չեն բերում, կոմունալները ես եմ վճարում, բոլորին ես եմ կերակրում:

Հենց հետաքրքրվում եմ, թե արդյոք տուն չեն գտել, նրանք հավաստիացնում են, որ ակտիվ որոնումների մեջ են:

Իսկ մի քանի օր առաջ աղջիկս հայտնեց, որ հղի է: Ես ասացի, որ ուրախ եմ նրանց համար, բայց արդեն առանձնանալու ժամանակն է, ինչին փեսաս պատասխանեց.

—Ուրեմն հարազատ աղջկադ՝ հղի վիճակում, մանկահասակ թոռանդ ուզում ես դուրս շպրտես տնից…

Հիմա հասկանում եմ, որ այս ամենը դեռ շատ երկար է շարունակվելու…

Նյութը պատրաստեց

Оцените статью
error: Content is protected !!