Շnկի մեջ եմ. Երեկ իմացա, nր կոլեգաu ամուuնուս uիրուhին է. նրանց նամակագրnւթյունը կարդացեf ու խnրhուրդ sվեք. Ինչ անեմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես ու Նարինեն միասին ենք աշխատում շատ երկար տարիներ: Մենք աշխատում ենք մասնավոր կլինիկայում, երկուսս էլ ատամնաբույժ ենք ու շատ լավ հարաբերություններ ունենք:

Հաճախ ենք աշխատանքից հետո միասին դուրս գալիս սուրճ խմելու և զրուցելու: Սակայն այն, ինչ ես իմացա երեկ, ինձ շոկի է ենթարկել:

Նարինեն արագ դուրս եկավ սենյակից, քանի որ հիվանդը նրան էր սպասում: Նա հեռախոսը սեղանին էր թողել:

Այդ ընթացքում նրան անդադար հաղորդագրություններ էին գալիս, հեռախոսը վերցրեցի, որ տանեմ իրեն տամ ու տեսա, որ ամուսնուս համարից են գալիս այդ հաղորդագրությունները: Նամակները բացեցի գրված էր.

-Բարև սիրունս, ո՞նց ես, օրդ ինչպես ա անցնում

-Ողջույն սեր, հրաշալի, երեկվա մեր հանդիպումից հետո ինձ շատ լավ եմ զգում, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, որոշել եմ այլևս խղճի խայթ չզգալ Արևի հանդեպ

-Այ ապրես իմ աղջիկ, մենք երկուսս էլ Արևին սիրում ենք, բայց իրար հետ շատ լավ ենք զգում ու իմաստ չկա մեր հարաբերությունները խզելու, Արևը չի իմանա երբեք

-Հա սերս, ես առանց քեզ չեմ կարողանում, շատ եմ քեզ սիրում

-Դե արի էսօր էլ հանդիպենք

Նա՞ր

Ուր կորար

Հանդիպե՞նք

Սեր

Սրտիկս՞

Ես պապանձվել էի, նորից հեռախոսը տեղը դրեցի ու դուրս վազեցի սենյակից: Այսօր աշխատանքի չեմ գնացել ու չգիտեմ ինչպես եմ գնալու:

Չեմ հասկանում ինչ անեմ՝ գնամ՞, մնա՞մ, վիճե՞մ, խայտառակե՞մ, թե ուղղակի լռեմ: Ո՞րն է ճիշտը: Ինչու՞ է սա հենց ինձ հետ տեղի ունենում:

Оцените статью