Մի ընsանիքում շաs էին վեճերը և uկանդալները․ Եվ ահա մի oր sեղի nւնեցավ ցավալին․ Իմասsուն առակ ընsանիքի մաuին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլորտում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկանդալների պատճառով…

Երբ նա դեռահաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:

Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ: Տանն անպակաս էին սկանդալները, կռիվներն ու դժգոհությունները:

Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունենալու մասին:

Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել, որ սխալվել է ընտրության հարցում:

Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով նույնիսկ ամենադժբախտ ընտանիքներին: Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ բան հուշի, օգնի:

Երկար ժամանակ էին գնում, հոգնեցին, բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կանչեց ներս:

Տարավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ: Սեղանի մեջտեղի հատվածում դրված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ:

Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր չէր ուտել: Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…

Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին:

Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմյանց էին կերակրում: Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:

Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի իմաստը:

Оцените статью