Երբեf մի արեf նման բան. Աhա թե ինչը nչ մի դեպքnւմ չի կարելի դնել դրամապանակի մեջ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Դրամապանակի մեջ պահում ենք ոչ միայն գումար։ Կարծում ենք, շատերն են դրա մեջ դնում մանր իրեր, թղթեր, կտրոններ, քարտեր․․․

Սակայն պետք չէ մոռանալ, որ գրպանահատները առաջին հերթին հենց դրամապանակն են փնտրում ու գողանում։

Չկարծեք, թե փորձում ենք վախեցնել ձեզ, ընդհակառակը, զգուշացնում ենք։ Չէ որ լինում են տարբեր իրավիճակներ, և արժե պահպանել զգոնություն։

Այսպիսով, ինչ չի կարելի պահել դրամապանակի մեջ, որպեսզի նվազագույնի հասցնեք ձեր կորուստները։

Բանկային քարտերի պին-կոդը

Շատերն են շրջանցում այս ճշմարտությունը՝ կարծելով, որ դա իրենց հետ եբևէ առնչություն չի ունենա։ Եվ շատ իզուր։

Այդ ինֆորմացիան պիտի դաջված լինի ձեր մտքում կամ գրված լինի որևէ ապահով տեղում։ Միայն պատկերացրեք, որ կողոպտիչների ձեռքում են հայտնվել ձեր քարտերը և դրանց պին-կոդերը։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։

Այո, ճիշտ է, կարող եք մոռանալ ձեր գումարի մասին։

Նվեր-քարտեր

Շատերն են դրամապանակի մեջ դնում նվեր-քարտերը, սերտիֆիկատները՝ կարծելով, թե մի օր պատահաբար կանցնեն տվյալ խանութի կողքով ու անպայման կօգտագործեն։

Հաճախ նման բան չի լինում, իսկ եթե կորցնում եք քարտը, վերականգնելու հնարավորություն չեք ունենում։

Ինչպե՞ս վաճառել նվեր քարտեր կանխիկի համար

Տան բանալի

Սա գողերի սատնդարտ սխեման է։

Բանկային քարտերի տվյալներով նրանք կարող են գտնել ձեզ սոցկայքերում, հեշտությամբ իմանալ ձեր տան հասցեն․․․ և հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե բանալին հայտնվի նրանց ձեռքում։

Հասկանու՞մ եք չէ, որ իսկապես վտանգավոր է։

Оцените статью