Մոs 1 ամիu առաջ մեր sանը sարօրինակ դեպf sեղի nւնեցավ. Պաsահմամբ կոsրված աuեղ հայsնաբերեցի sան մեջ. Եվ սկսվեց անսպասելին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մոտ 1 ամիս առաջ մեր տանը տարօրինակ դեպք տեղի ունեցավ։ Մինչև հիմա ես ու ամուսինս հիշում ենք դրա մասին ու չենք կարողանում որևէ բացատրություն գտնել։

Այնպես է ստացվել, որ սա և իմ, և ամուսնուս երկրորդ ամուսնությունն է։ Ու սիրելիս մինչ այդ հաճախ էր պատմում, որ իր նախկին ընտանիքում մինչ բաժանումը հաճախ էին հայտնաբերում տարօրինակ անծանոթ իրեր՝ ասեղ, դանակ, մկրատ։

Ու դրանից հետո ամեն անգամ ինչ-որ անախորժություն էր լինում։ Ակամա ես էլ սկսեցի հավատալ նման բաների, չնայած նրան, որ առհասարակ սնահավատ չեմ։

Մենք միասին ենք ապրում արդեն 3 տարի, սակայն 1 ամիս առաջ իմ տանը պատահաբար գտա կոտրված ասեղ։

Վաղ առավոտյան էի արթնացել, որ գնամ հողամասում գործ անելու։ Արդեն պիտի դուրս գայի տնից, երբ գորգի վրա ինչ-որ փայլուն բան նկատեցի։

Վերցրեցի ու հասկացա, որ անծանոթ ասեղ է, մեր տանն այդքան բարակ ասեղ երբեք չի եղել, բացի այդ, ինձ վախեցրեց այն, որ կոտրված է։

Շտապեցի ամուսնուս արթնացնելու։ Մենք միասին սկսեցինք մտածել, թե այն ինչպես է հայտնվել մեր տանը ու ինչ անենք դրա հետ։ Մենք մինչ այդ նույնիսկ հյուրեր չէինք ունեցել արդեն երկար ժամանակ։

Ու պատահաբար հիշեցի, որ մեր բարեկամուհիներից մեկը ասում էր, որ նման դեպքերում պետք է աղոթել։ Ես հենց այդպես էլ արեցի, իսկ հետո էլ ասեղը գցեցինք հողի մեջ։

Ուզու՞մ եմ իմանալ, արդյոք որևէ մեկի մոտ նման դեպք է եղել է թե ոչ, և ինչպես եք վարվել։ Հիմա վախենում եմ, որ մեզ մոտ կարող են տհաճություններ լինել․․․

Оцените статью