Ցավnք, միայն մեծ sարիքի հաuնելով՝ հաuկացա, որ այu 5 բաները երբեf պեsք չէ անել nրևէ մեկի hամար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես միշտ փորձել եմ լավ մարդ լինել: Մտերիմներիս, ծանոթներիս ու բարեկամներիս միշտ օգնում էի, աջակցում: Նախկինում կարծում էի, թե կյանքում ամեն ինչ փոխադարձ է, բացի այդ ուզում էի լինել հարգելի ու սիրված:

Իհարկե, լսում էի «շնորհակալություն» բառը, սակայն դրանով էլ ամեն ինչ սահմակափակվում էր: Ոչ մեկ ինձանից օրինակ չէր վերցնում, չէր ձգտում օգնել դժվարին իրավիճակներում:

Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չարաշահում էր իմ բարությունը: Երբեմն նույնիսկ երեսով էին տալիս իմ բարի արարքները… այո, նման բան էլ եմ տեսել:

Եվ ահա դառնալով 50 տարեկան՝ ինձ մոտ շատ բան փոխվեց ու ես դադարեցի ուրիշների համար անել հետևյալը.

Այլևս չեմ միջամտում ուրիշների վեճերին

Լավ եմ հիշում մի դեպք: Ընկերս սիրուհի ուներ: Նրանք միասին էին ապրում, բայց մի օր վիճեցին: Ընկերս զանգեց ու խնդրեց՝ օգնել իրեն տեղափոխել իրերը:

Ես աշխատավայրում ազատ օր վերցրեցի, բեռնատար վարձեցի, մի ամբողջ օր տրամադրեցի ընկերոջս իրերը բարձելուն ու տեղափոխելուն, իսկ նա հաջորդ օրը հայտնեց, որ եթե այդքան արագ չհանեի իրերը սիրուհու տնից, գուցե իրենք հաշտվեին:

Այլևս կանգ չեմ առնում ճանապարհին ու ոչ մեկին տեղ չեմ հասցնում

Մի անգամ ճանապարհին մի երիտասարդ զույգ կանգնեցրեց մեքենաս, խնդրեց տուն հասցնել, քանի որ գումար չունեին: Միայն հետո նկատեցի, որ դրամապանակս գողացել են:

Այլևս «չեմ մատուցում» վերանորոգման, բեռնափոխադրման և նմանատիպ այլ ծառայություններ

Այժմ ես կարևորում եմ իմ առողջությունն ու ինքնազգացողությունը:

Ինչի համար որևէ մեկին օգնեմ կահույք տեղափոխել, եթե դրա փոխարեն կարող եմ հանգիստ պառկել իմ տանը: Թող նա չխնայի 10 000-15 000 դրամ ու ինքնուրույն լուծի իր հարցերը:

Ոչ մեկի հետ չեմ կիսում իմ բռնած ձուկը

Ես ձկնորսության սիրահար եմ: Ամսական մի քանի անգամ գնում եմ ձուկ բռնելու: Քանի որ ընտանիքս արդեն հոգնել է ձկան տեսականուց, նախկինում բաժանում էինք բոլոր մեր ծանոթներին:

Բայց այդքան տարիների ընթացքում ոչ ոք ոչ մի գեղեցիկ ժեստով շնորհակալություն չի հայտնել: Հիմա նախընտրում եմ վաճառտել ձուկը՝ թեկուզ ցածր գնով: Այդպես ավելի շատ օգուտ եմ ունենում:

Ոչ մեկին խորհուրդներ չեմ տալիս

Ես վերջապես հասկացա, որ ոչ ոք չունի դրա կարիքը: Հիմա ես լռում եմ նույնիսկ այն դեպքում, երբ վստահ եմ, որ ճիշտ կարծիք ունեմ:

Ու գիտե՞ք ինչ. կյանքս հիմա ավելի հանգիստ ու ուրախացնող է դարձել: Ես հարթել եմ բազմաթիվ խնդիրներ ու ինձ երջանիկ մարդ եմ զգում:

Оцените статью