Կյանfի ամենակարևnր դաuը․ Պարsադիր կարդացեք uա ու մsապաhեք

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սա ոչ թե առակ է, այլ կյանքի իմաստուն դասեր։ Պարզ, բայց այնքան կարևոր խոսքեր են։

Քչից սկսելը նորմալ է։ Կուժը աստիճանաբար է լցվում, կաթիլը կաթիլի հետևից։ Յուրաքանչյուր վարպետ երբևէ եղել է սկսնակ։

Մի անտեսեք քիչը, հենց դրանից է սկսվում ամեն բան։ Ոչ ոք մի գիշերում չի հասել ահռելի հաջողության․ հաջողությունը գալիս է նրա մոտ, ով պատրաստ է աշխատել։

Մտքերը նյութական են։ Մեր գիտակցությունը՝ մենք ենք։ Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք։

Եթե մարդ խոսում կամ գործում է վատ ու չար մտքերով ուղղորդվելով, նրան հետապնդում է ցավը։ Գրագետ մտածելակերպը կտա ձեզ այն ամենը, ինչի մասին երազում եք։

Ներել։ Չարությունը ձեր մեջ պահելով միայն ձեզ եք վնասում․ պատկերացրեք, որ վերցնում եք տաք ածուխը, ուզում եք գցել որևէ մեկի վրա, սակայն պահում եք ձեռքում։

Նույնն էլ տեղի է ունենում, երբ չարանում եք որևէ մեկի հանդեպ։ Սովորեք ներել։ Սովորեք ավելի արագ ներել։

Փորձեք հասկանալ։ Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք պայքարում ենք միայն ինքներս մեզ համար։

Սկզբում փորձեք հասկանալ, և միայն հետո ակնկալեք, որ ձեզ կհասկանան։ Դուք պիտի ուժ գործադրեք, որ հասկանաք դիմացինի տեսակետը։

Հաղթեք ինքներդ ձեզ։ Ավելի լավ կլինի, եթե կարողանաք հաղթել ինքներդ ձեզ, քան ուրիշներին։ Այդ դեպքում հաղթանակը միայն ու միայն ձերը կլինի, ոչ ոք չի կարողանա խլել այն։

Եղեք երախտապարտ։ Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, ինչ ստացել եք կյանքից։

Շնորհակալ եղեք, որ ողջ եք, ապրում եք, տեսնում եք արևը, զգում եք մաքուր օդը․․․

Երախտապարտ սիրտը ձեզ հզոր կդարձնի։

Նյութը պատրաստեց

Оцените статью
error: Content is protected !!