Երբեմն մեզ թվում է, թե խնդիրները վրա են հասնում տարբեր կողմերից, ու դրանց վերջ չկա, ամեն ինչ փակ շրջանի է նման, որից անհնար է դուրս գալ:
Իրականում խնդիրների լուծումը հաճախ ձեր քթի տակ է, պարզապես պետք է մի քիչ ժամանակ տրամարդել ու տանը մաքրություն անել՝ ազատվելով բացասական էներգիայով առարկաներից:
Առանց զույգի իրեր
Շատերի պահարանում կամ գուլպաներ՝ առանց զույգի, ոմանք տարիներով նույնիսկ մի կոշիկ են պահում: Հավատացեք, որ դրանք ձեզ ոչ մի օգուտ չեն տա:
Փչացած ժամացույց
Կա մի առարկա, որից անպայման պետք է ազատվել: Խոսքը փչացած ու կոտրված ժամացույցների մասին է:
Դրանք կանգնացնում են ձեր կյանքի ժամանակի ընթացքը:
Հին ավել
Տան մաքրության համար նախատեսված առարկաները պետք է լինեն լավ վիճակում, իսկ եթե արդեն հնացել են, ուղղակի ազատվեք դրանցից: Առանց երկար մտածելու աղբը գցեք հին ավելները, հատակի փայտերը, ջնջոցները:
Պայուսակի կամ գրպանների մեջ հավաքված աղբ
Սրանով պետք է զբաղվել առաջին հերթին, քանի որ ձեզ հետ անդադար աղբ կրելն ուղղակի անթույլատրելի է:
Այդ բոլոր կտրոնները, թղթիկները գցեք աղբը:
Չօգտագործվող առարկաներ
Տարվա մեջ մի օր հատկացրեք անպետք իրերից ազատվելուն: Դեն գցեք այն առարկաները, որոնք վերջին 1 տարվա ընթացքում ընդհանրապես չեք օգտագործել:
Այդ կերպ կարող եք մաքրել տունը անպետք ու խանգարող իրերից ու վերացնել բացասական էներգետիկան:
Կոտրված ապակիներ
Սպասքեղենն ու հայելիները չպիտի լինեն կիսակոտրված: Դրանք բացի վնասից, ոչ մի ուրիշ բան չեն կարող տալ ձեզ:
Հին հագուստ
Շատերը տարիներով կուտակում են հագուստը, ու ստացվում է այնպես, որ պահարաններում ընդհանրապես տեղ չի մնում:
Նման բան թույլ չտալու համար, պարբերաբար զննեք հագուստը ու նվիրեք/գցեք աղբը/վաճառեք/տվեք կարիքավորներին այն ամենը, ինչը էլ չեք կրում: