Լավ կին լինելը վատ է, շատ վատ։ Որովհետև հնարավոր չէ գոհացնել բոլորին ու պահպանել ադեկվատ ինքնագնահատականը։
Մոխրոտիկի համախտանիշը դեռ ոչ ոքի չի երջանկացրել, սակայն շատերին է դարձրել հեծնած ձի։ Որովհետև լավ կանանց սանձում են։ Իսկ կանայք էլ մտածում են․ տեսնես՝ արդյո՞ք լավ եմ աշխատում։
Սարսափելի է, այնպես չէ՞։
Դադարիր կանխագուշակել ուրիշի ցանկությունները
Գրազ գանք, դու նույնիսկ հպարտանում ես քո այդ ունակությամբ։ Դու միշտ շտապում ես օգնել՝ նախքան քեզ կխնդրեն անել դա։
Բայց իմացիր, որ քո մտերիմների հետ ոչ մի վատ բան չի լինի, եթե նրանք ստիպված լինեն մի անգամ բացել բերանը ու հնչեցնել, թե քեզանից ինչ են ուզում։
Դա առաջին հերթին։
Իսկ երկրորդը, դու նկատե՞լ ես, որ քո գործողություններն արդեն ոմանց կողմից ընկալվում են ոչ թե որպես լավություն, այլ ծառայության մատուցում։
Հետո ավելի վատ է լինելու․ եթե ուշացնես, կարող են նույնիսկ բարկանալ։Սովորիր կատարել սեփական ցանկություններդ։ Սկզբում կարող ես դրանք գրի առնել։ Դա շատ է սթափեցնում։
Սկսիր գովաբանել ինքդ քեզ
Բարձրաձայն։ Մի ամաչիր։ Քնելուց առաջ գրիր 5 կետ, ինչի համար կարելի է ինքդ քեզ գովել։ Բայց արա դա այնքան ժամանակ, որքան կախվածություն ունես ուրիշների կարծիքից։
Ցավոք, հնարավոր չէ մի վայրկյանում դադարել կախված լինել շրջապատի մարդկանց կարծիքից։Դա օգնում է։ Որոշ ժամանակ անց կնկատես, որ քո սեփական կարծիքն արթնանում է, կամացիկ ձայներ է հանում։
Դադարիր արդարացումներ փնտրել
Լավ կնոջ ամենամեծ խնդիրը «Ոչ» ասելու անկարողությունն է։ Լավ կինը ոչ մեկին չի մերժում։ Դու օգնում ես բոլորին, որ հետո խղճի խայթը անվերջ չտանջի քեզ։
Ի՞նչ անել։ Բռնիր ձեռքիցդ ու ինքդ քեզ ուշքի բեր։ Եթե զգում ես, որ ուզում ես արդարանալ, քեզ շեղիր, այդ պահին զանգիր որևէ մեկին կամ գիրք կարդա։
Ամեն անգամ մերժելն ավելի հեշտ կլինի, ու առանց ցանկության և ի վնաս քեզ ոչ մեկի չես օգնի։
Մի վախեցիր վիճել
Լավ կինը վախենում է կոնֆլիկտներից։ Ինչպե՞ս կարելի է որևէ մեկին նեղացնել։ Թող իրեն նեղացնեն, դա սովորական բան է, բայց նա ինքը ոչ մեկի թթու խոսք չի ասի․․․
Այսպիսի կանայք 35 տարեկանում զարմանում են, թե ինչու է իրենց նյարդային համակարգը փլվում թղթե տնակի պես։Բարձր գնահատիր ինքդ քեզ, թույլ մի տուր նեղացնել քեզ, մի զոհաբերիր քեզ՝ հանուն ուրիշների․․․