Աշխատանքից տուն էի վերադառնում երթուղայինով, երբ ականատես եղա մոտ 25 տարեկան վարորդի արար-քին…
Կանգառում 80-82 տարեկան տատիկ բարձրացավ, ազատ տեղ նկատեց և զգույշ նստեց: Լուռ հետևում էի նրան. նա պայուսակից թաշկինակ հանեց, բացեց այն և սկսեց 10-դրամանոց մետաղադրամներով 100 դրամ հաշվել:
Հաջորդ կանգառում խնդրեց վարորդին կանգ առնել, շնորհակալություն հայտնեց երիտասարդին և մեկնեց ձեռքը, որպիսի տա գումարը:
Իսկ հետո եղավ այն, ինչ ոչ ոք չէր ակնկալում տեսնել. վարորդը հրաժարվեց վերցնել գումարը, իսկ երբ տատիկը պնդեց, նա ասաց, որ ուղղակի պատուհանից դուրս կգցի մետաղադրամները:
Տատիկը հուզմունքից սկսեց արտասվել, երբ հանկարծ երիտասարդը խնդրեց բոլորին 2 րոպե սպասել: Վազեց կանգառին մոտ գտնվող խանութ և մի քանի րոպե անց դուրս եկավ 2 մեծ տոպրակներով, որոնք տվեց տատիկին:
Էլ չպատմեմ տատիկի ռեակցիայի մասին, ով բարձրաձայն արտասվելով և շնորհակալություն հայտնելով հեռա-ցավ, երբ հանկարծ նստած կանանցից մեկը դժգոհ ձայնով ասաց.
-Մի՞թե արժեր ինչ-որ շնորհակալություն ստանալու համար այդքան գումար ծախսել, իսկ ուղևորներին էլ սպա-սեցնել:
Երիտասարդը պտտվեց, նայեց կնոջը և ասաց, որ վերջինս իջնի երթուղայինից, այլապես չի շարունակի ճանա-պարհը:
Այս երիտասարդը ստիպեց հավատալ,որ աշխարհը դեռ փրկվելու հնարավորություն ունի,դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել։