Բժի’շկ, երկվnրյակներից մեկը իմը չէ,-աuաց ծննդկան կինը․ Էu ինչա կաsարվում իuկականից

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես արդեն շուրջ 10 տարի է աշխատում եմ ծննդատանը, թիվ ու հաշիվ չկա, թե որքան երեխաներ են լույս աշ-խարհ եկել այդ տարիների ընթացքում, բայց այս դեպքը ես երբեք չեմ մոռանա:

Ամուսինները նախապես պայ-մանագիր էին կնքել մեր հիվանդանոցի հետ և ես պետք է ընդունեի ծնունդը: Ամուսինը ցանկություն հայտնեց ներկա գտնվել իր առաջնեկների ծննդաբերությանը:

Նրանք նախապես գիտեին, որ երվորյակներ են ունենալու: Կնոջ ցավերը սկսվելու հետ մեկտեղ ամուսինը նրա կողքից չէր հեռանում, բռնել էր նրա ձեռքը, շոյում էր գլուխը:

Նա շատ հոգատար էր: Ծննդաբերությունը դժվար էր ընթանում: Զգում էի, թե որքան լարված է ամուսինը, բայց մեզ չէր խանգարում:

Եվ ահա լույս աշխարհ եկան փոքրիկ հրեշտակները:Երբ ծնվեց առաջին բալիկը, հայրը ուրախությունից ար-տասվեց, զգում էի հոգին ինչպես է փոթորկվում:

Հայրիկը հպարտ կտրեց պորտալարը: Մի քանի րոպե անց ծնվեց երկրորդ բալիկը: Հանկարծ հայրը տեսնելով երկրորդ երեխային մի քայլ հետ գնաց, կոպիտ բաց թողեց կնոջ ձեռքն ու ասաց.

— Ստացվում է, որ երկրորդ երեխան ինձանից չէ,

— ասաց նա ու խոժոռ դեմքով նայեց կնոջը:

Նորաթուխ մայրիկը տեսնելով երեխային սարսափեց: Սկսեց լաց լինել, խնդրում էր ամուսնուն հավատալ իրեն, ասում էր որ երբեք չէր դավաճանել ամուսնուն:

Բանն այն էր, որ երկրորդ բալիկը սևամորթ էր: Մենք բժիշկներս հասկանում էին, որ երկվորյակները չէին կարող երկու հայր ունենալ: Մի քանի րոպե անց ամուսինը հավաքելով իրեն մոտեցավ կնոջը և սկսեց հանգստացնել նրան.

— Մի անհանգստացիր սիրելիս, իմ երեխային չեմ լքի, իսկ երկրորդին կդաստիարակեմ: Սևամորթ երեխայի լույս աշխարհ գալու լուրը անմիջապես տարածվեց:

Հաջորդ օրը հիվանդանոց եկավ ամուսնու տատիկը, ով լույս սփռեց այս պատմության վրա:

Պարզվում է, որ նրա հայրիկը աֆրիկացի է եղել, և այդ փաստը թաքցրել են բոլորից, որովհետև դա արտամուսնական կապ է եղել և իր բախտը պարզապես բերել է, որ ինքը սպիտակամորթ է ծնվել: Ու տատիկը մեղավոր հայացքով նայելով թոռնիկին շշնջաց.

— Ով կպատկերացներ, որ գեներն իրենց մասին իմաց կտային:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ

Оцените статью