Երբ այս գեղեցիկ զույգը պատրաստվում էր ամուսնանալ, նրանք որոշեցին իրենց ամուսնական առաջի օրը ոչ ոքի առջև դուռը չբացել:
Եվ ահա, եկավ այդ օրը. նրանք հարսանիքից հետո տուն վերադարձան ու դուռը ներսից կողպեցին: Երկու ժամ անց լսվեց դռան զանգի ձայնը.տղայի ծնողներն էին եկել:
Տղան մեծ ցանկություն ունեցավ դուռը բացելու և ծնողների ներս հրավիրելու, բայց քանի որ պայմանավորվածություն ունեին՝ չբացելու դուռը ոչ ոքի դիմաց, նա մեծ դժվարությամբ զսպեց իրեն և չբացեց դուռը: Իսկ տղայի ծնողները լուռ ու մունջ հեռացան:
Անցավ մի քանի ժամ, դռան զանգը կրկին հնչեց. այս անգամ աղջկա ծնողներն էին հյուր եկել: Չնայած այն բա-նի, որ ամուսինները պայմանավորվածություն ունեին՝ դուռը չբացել, ով էլ որ լինի, աղջիկը արցունքն աչքերին ասեց ամուսնուն, որ չի կարող այդպես վարվել իր ծնողների հետ և վազելով դուռը բացեց նրանց առջև:
Այս դեպքից անցան շատ երկար տարիներ: Նրանք գեղեցիկ ընտանիք էին կազմել, ունեին երկու տղա երեխա և սպասում էին երրորդ փոքրիկին:
Երրորդը ծնվեց ամբողջովին առողջ և մի հրաշք աղջնակ: Երբ ամուսինը կը-նոջն ու աղջկան տուն բերեց հիվանդանոցից, մի մեծ խնջույք կազմակերպեց:
Նա հրավիրել էր իր բոլոր ընկերներին, բոլոր հարազատներին, նույնիսկ նրանց, ում պարզապես ծանոթ էր և շատ մեծ հյուրասիրություն կազմակերպեց:Երբ խնջույքն ավարտվեց ու բոլորը տուն գնացին, կինն ամուսնուն հարցրեց, թե ի՞նչ կարիք կար այսքան մեծ խնջույք կազմակերպելու:
Կարելի էր հրավիրել միայն ամենամտերիմ մարդկանց և թեթև հյուրասիրություն կազմակերպել: Ամուսինը գըր-կեց կնոջն ու ժպիտը դեմքին պատասխանեց.
«Սիրելիս, ես այսօր պարզապես հերթական երեխան չեմ ունեցել: Այսօր ծնվել է նա, ով հետագայում իմ առջև դուռ կբացի…»։
Այո, այդպես է… աղջկա սերն ու հոգատարությունը, այն սերը, որ պահում է իր սրտում, ուրի՜շ է…
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ