Սա տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մենք ապրում ենք 3 հոգով․ ես, ամուսինս ու մեր 3 տարեկան աղջիկը՝
Մարիան։
Շատ խելոք երեխա է, բայց ունի մի սկզբունք․ քնում է միայն մեզ հետ, եթե նույնիսկ քնած վիճակում
եմ տեղափոխում նրան առանձին մահճակալ, միևնույնն է, 5 րոպեից արթնանում ու գալիս է։
Այդ օրը սովորականի պես պառկեցինք քնելու։ Հեքիաթ կարդացինք, համբուրեցինք երեխային և անջատեցինք
լույսերը։
Հանկարծ գիշերվա կեսին արթնանում է ամուսինս և հարցնում, թե ուր է Մարիան։ Չէ որ քնած էր մեր
մեջտեղում, իսկ հիմա տեղը դատարկ է։
Ես վստահ հիշում էի, որ չեմ տեղափոխել մանկական անկողնու մեջ, հիշում էի, որ այդպես էլ քնել է մեզ մոտ։
Բնականաբար, խուճապի մատնվեցինք։
Միացրեցինք բոլոր լույսերը, սկսեցինք վազվզել տնով մեկ, փնտրել երեխային։ Լոգասենյակում, խոհանոցում, մյուս դատարկ ննջասենյակում․․․ չկար ոչ մի տեղ։ Ստուգեցինք մուտքի դուռը, փակ էր։
Բայց ու՞ր կարող էր անհետանալ Մարիան, եթե նույնիսկ տան դուռը փակ է։ Ձեռքերս վախից դողում էին, ա-
մուսնուս առաջարկեցի ոստիկանություն զանգել։ Բայց այդ պահին նրա հայացքն ընկավ մահճակալի վրա,
ավելի ճիշտ՝ ծածկոցի, որը տարօրինակ ձև էր կախվել։
Մոտեցանք ու վերջապես գտանք մեր փոքրիկին։ Պարզվեց, որ գիշերը Մարիանանհասկանալի կերպով մտել էր
վերմակի երեսի անցքի մեջ և ընկել մահճակալից, բայց մնացել էր կախված վիճակում։
Աղջիկս հանգիստ պառկած էր դրա մեջ, որը գամակի էր նման, և անուշ քնած էր։ Իսկ միացրած լույսերն ու մեր ձայները նրան բոլորովին չէին խանգարում։
Ահա ասյպիսի կատակ խաղաց մեր գլխին ընդամենը 3 տարեկան երեխան։ Բայց ես ու ամուսինս դեռ 1 ժամ
ուշքի չէինք գալիս։
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ