Ես ինձ չեմ համարում մեգա հյուրընկալ, բայց չեմ էլ կարող կկուլ տալ, երբ շահագորշում են իմ բարությունը: Ես ապրում եմ ամուսնուս և սկեսրոջս հետ:
Մենք ունենք երկու դպրոցական երեխա: Վերջերս ամուսնուս հարա-զատները եկել էին մոր տուն: Պատճառը շատ հարգալից էր` ամուսնու հորեղբոր մահվան կապակցությամբ եկել էին թաղման արարողությանը մասնակցելու:
Մենք մեր տուն եկած ընտանիքի հետ բարեկամական կապեր չենք պահպանել, այդ պատճառով առաջարկե-ցինք ուղղակի գիշերել մեր տանը:
Նրանք մեր տուն էին եկել շաբաթ երեկոյան:Ես սովորականից առավել պատ-րաստված ընթրիքի սեղան գցեցի:
Ընթրեցինք, իսկ հետո ամեն մեկը գնաց իր համար նախատեսված սենյակ: Բնականաբար, ես անկողին գցեցի բոլորի համար: Մեր ազգականը եկել էր կնոջ և որդու հետ: Հաջորդ օրը նրանք գնացին հուղարկավորության:
Առավոտյան ես թեյ պատրաստեցի բոլորի համար կարկանդակներով, որպեսզի չմեկնեն դատարկ ստամոքսով:
Նրանք կեսօրին մասնակցեցին հուղարկավորությանը, ապա վերադարձան: Ամուսնու հորեղբոր տղան մնաց ա-մուսնուս հետ տանը: Նրանք որոշեցին հարյուր գրամ խմել, իսկ հետո շրջել մեր քաղաքում:
Երեկոյան հորեղբոր տղայի կինը և իր ամուսինը հետ ճանապարհ ընկան: Եվ ամեն ինչ կարծես լավ էր ընթա-նում, բայց ինչ-որ բան ինձ հանգիստ չէր տալիս:
Իմ կարծիքով ես այդպես հյուր չէի գնա․․․Մանկուց ի վեր մայրս ինձ սովորեցրել է, որ դատարկ ձեռքով չպետք է գնալ հարազատի կամ ընկերոջ տուն: Մեր հարազատները եկել էին ամբողջովին դատարկ ձեռքով: Նույնիսկ մի շիշ օղի և մի տուփ շոկոլադ չէին բերել․․․
Նրանք ձկնանոց ունեն․․․կարող էին գոնե մեկ անգամ մեզ ձուկ ուղարկել: Նրանց տնտեսությունը փոքր չէ: Կա-րող էր նաև ճարպ ու միս բերել, մանավանդ, որ մենք երեխաներ ունենք: Գոնե մի չնչին բանով կարող էին երե-խաներին ուրախացնել․․․
Կարող էին իրենց հետ գոնե անկողնային սպիտակեղեն բերել իրենց համար, որպեսզի նրանց գիշերելուց հետո ես չլվանայի, ջուրն ու լվացքի փոշին ևս գումար արժեն․․․
Բացի դրանից սկեսուրս նրանց կնքամայրն է: Գոնե մի փոքր նվերով կարող էին նրան ուրախացնել:
Խեղճ կինը շատ էր սպասում նրանց գալուն, մինչև նրանց ժամանելը անցկացրեց պատուհանի մոտ կանգնած: Մեկնելիս նրանք նույնիսկ հրաժեշտ չտվեցին: Ես ինձ օգտագործված զգացի, բայց ինչ արած:
Թող ամեն ինչ նրանց խղճի վրա լինի
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ