Երկրորդ թnռնիկիս ծնվելnւց հեsո որnշեցի fաղաfի բնակարանu նվիրել nրդուս և հարսիս, բայց․ Չէի uպաuում, որ nրդիս էդ sիպի hամը կhանի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Իմ ու հարսիս հարաբերությունները միշտ շատ լավ են եղել: Երբ որդիս ամուսնացավ, նրանք ասացին, որ ու-զում են առանձին ապրել, իսկ ես դեմ չեղա:

Քանի որ երիտասարդները վարձով էին ապրում, ես նրանց օգնում էի ամեն կերպ, որքան կարողանում էի:

Ամեն շաբաթ նրանց մի քանի տոպրակ սնունդ էի տանում, իմ հողա-մասի բանջարեղեններն ու իմ պատրաս-տած փակոցներն անպակաս էին նրանց տանից:

Երբ ծնվեց նրանց առաջնեկը, հանգստյան օրերին թոռնիկիս բերում էի ինձ մոտ, որպիսի նրանք երկուսն էլի լիարժեք հանգստանան:

Շուտով կլրանա թոռնիկիս 2 տարեկանը, իսկ 3 ամիս առաջ իմացանք, որ հարսս հղի է, սակայն նրանք կասկա-ծում են՝ ունենալ երեխային թե ոչ, քանի որ դեռ չեն լուծել բնակարանի հարցը:

Ես պնդեցի, որ ծննդաբերի, և ա-սացի, որ կտեղափոխվեմ հողամասի փոքրիկ տունը, իսկ քաղաքի իմ բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, կնվիրեմ նրանց:

Բայց մի շաբաթ առաջ եղավ այնպիսի միջադեպ, որից հետո նույնիսկ տեսնել չեմ ուզում նրանց: Իմ ծննդյան օրն էր, եկել էր որդուս ընտանիքը, իմ մտերիմ ընկերուհին և կոլեգաներիցս մի քանի հոգի:

Արդեն ուշ էր, հարսս ասաց, որ երեխայի քնելու ժամն է, և իրենք պիտի գնան: Ես սկսեցի արագ-արագ տոպ-րակների մեջ սնունդ լցնել, որ տանեն իրենց հետ:

Հարսս հագցնում էր երեխայի շորերը, երբ հայտնաբերեց, որ հեռախոսը չի գտնում:Վերցրեցի հեռախոսս, որ զանգեմ նրան: Հարսս ասում էր, որ պետք չէ, հիմա կգտնի, բայց ես, միևնույնն է, զանգեցի: Եվ գիտեք ինչ, իմ զանգին նա դրել էր…շան հաչոց…

Արցունքները գնացին աչքերիցս…այսինքն որդիս էլ գիտեր դրա մասին, բայց թույլ էր տվել, որ կինն ինձ այդպես ծաղրի: Ես այնքան ամաչեցի հյուրերիս մոտ:

Իսկ այսօր էլ զանգեց որդիս և այնպես խոսեց, կարծես ոչինչ չի ե-ղել: Ասաց, որ շինանյութ է գնել, որ անմիջապես տեղափոխվելուց հետո վերանորոգեն բնակարանը, իսկ ես պա-տասխանեցի, որ տունը նրանց չեմ տա:

Որքան էլ սիրեմ որդուս և թոռներիս, երբեք չեմ կորցնի ինքնասիրությունս: Եթե նրանք կարող էին ծաղրել ինձ, թող ինքնուրույն էլ զբաղվեն լուրջ հարցերով:

Оцените статью