Արսենի հետ հանդիպում էինք մոտ 3 ամիս, բայց մեր սերն այքնան ուժեղ և մեծ էր, որ շատ շուտ կայացրեցինք միասին ապրելու որոշում:
Ընկերոջս ծնողներին երկու-երեք անգամ էի տեսել, բայց կարճ ժամանակով: Ավելի մտերիմ ծանոթացանք, երբ նրանք եկան մեր տուն խոսքկապի:Եվ ինձ, և ծնողներիս նրանք հասարակ, սովորա-կան մարդիկ թվացին:
Հայրն աշխատում է, մայրը ամբողջ կյանքում տնային տնտեսուհի է եղել, համերաշխ մարդիկ էին: Սկզբում մենք չհասկացանք, որ իրականում նրանք այլ մարդիկ են:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ապագա սկեսուրս իր դժգո-հությունը հայտնեց իմ հարսանեկան զգեստի վերաբեր-յալ: Ասում էր, թե ինչու եմ այդքան թանկարժեք զգեստ ընտրել, չնայած նրան, որ գումարը հայրս էր տվել, դրա փոխարեն կարելի էր տան համար ինչ-որ պիտանի իր գնել:
Դրանից հետո նա սկսեց օրական հարյուր անգամ զանգել մորս՝ հարսանիքի կազմակերպչական հարցերը քննարկելու համար:
Նա ոչ թե ուզում էր խնայել, այլ իր պաթոլոգիկ ժլատությունն էր ցույց տալիս:Ամեն ինչի վերջակետը դրվեց այն ժամանակ, երբ Արսենի մայրը հարսանքից մի շաբաթ առաջ մեծ սկանդալ սարքեց:
Ես ու ընկերս միասին էինք կազմել հյուրերի ցանկը և չէինք գրել սկեսուրիս հորաքրոջ որդուն և կնոջը, որովհետև ուրիշ քաղաքում են ապրում, տարիքով մեծ մարդիկ են, մտածեցինք, որ չեն գա:
Առանց խոսքերին հետևելու՝ սկեսուրս սկսեց գոռալ ինձ վրա, հայհոյել և անպատվել, նա ինձ անդաստիրակ և խառնակիչ անվանեց, ասաց, որ դեռ չամուսնացած, ուզում եմ իրենց վատություն անել, ծնողներիս պես անխելք եմ…
Իսկ այդ ամբողջ ընթացքում Արսենը լուռ կանգնած էր:Ամբողջ երեկո արտասվեցի, բայց առավոտյան որոշեցի ծնողներիս ամեն ինչ պատմել:
Նրանք ինձ աջակցեցին, ասացին, որ ճիշտ եմ վարվում:Դեռ որոշ ժամա-նակ Արսենի մայրը մեզ հանգիստ չէր տալիս, նույնիսկ գնացել էր մայրիկիս աշխատավայրը, այնտեղ վեճ սարքել:
Այս ամենը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ շուտ հասկացա, թե նրանք իրականում ովքեր են:
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ