Uմենից sուն էի վերադառնnւմ, երբ նկաsեցի, որ ավsոբուսում բոլnրը խառնված վազnւմ են դեպի հեsնամաս

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես տեսնելով, որ ավտոուսում շատ ուղևորներ չկան ուրախացա: Չեմ սի-րում, երբ ավտոբուսը լեփ-լեցուն է լինում:

Բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ականջակալներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը:Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս:

Ականջակալներս հանեցի ու հասկացա թե ինչ է տեղի ունենում:Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նըս-տած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է:

Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը: Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում; Հանկարծ նրա նստարանի տակ արյան հետքեր երևացին: Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց.

-Հաջորդ կանգառը ծննդատուն։

Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը, չնայած, որ դա նրա երթուղուց դուրս էր: Ավտուբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք, նստատեղի տակ արյան հետքը գնալով մեծանում էր:

Վա-րորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն:

Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով վազեցրեց ներս: Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հեռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը:

5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջամ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:

Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանա-չում, հարազատի նման անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն: Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.

— Ծնվեց, որդիս, ծնվեց: Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին:

Նորածնի հայրը ձեռքը մեկնեց ավտոբուսի վարորդին և աաաց.

— Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել:

Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ

Оцените статью