Պuակվելnւց մի fանի ամիu անց ամուuինս լրիվ փnխվեց․ Վերջերս էլ շրջվեց էնպիսի մի բան ասեց, որ լալկվեցի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես ամուսնացել եմ երկու տարի առաջ։ Ըստ հայկական չափորոշիչների՝ բավականին ուշ եմ ամուսնացել. 30 տարեկան էի։ Ես մինչ այդ լուրջ սիրավեպեր եմ ունեցել։

Իմ ամուսինը 5 տարով ավելի մեծ է։ Նա միանգամից գրավեց ինձ իր հումորի զգացումով, ազնիվ եւ մարդամոտ բնավորությամբ։ Հենց սկզբից նա հայտարարեց, որ իր համար հարաբերություններում ամենակարեւորը անկեղծությունն է։

Բնականաբար, 30 տարեկանում ես արդեն կույս չէի, եւ դա նրա համար զարմանալի եւ անսպասելի չէր։

Ավելին, նա պնդում էր, որ դա ոչ մի նշանակություն չունի իր համար եւ նշում էր, որ մեզանից ամեն մեկն էլ ունի անցյալ, գաղտնիքներ, բայց կարեւորը ներկան է։ Չնայած կարծում էի՝ կարիք չկա, որ նա իմ անցյալին վերաբերող ամեն ինչ իմանա, բայց նա պնդում էր։

Ուստի, ես ամեն ինչ պատմեցի նրան։ Դրանից հետո մենք եւս վեց ամիս հանդիպեցինք, իսկ հետո ամուսնա-ցանք։Ամուսնությունից մի քանի ամիս անց նա փոխվեց։

Նրան հաջողվեց անել այնպես, որ ես սկսեցի այլեւս չշփվել իմ ընկերների, գործընկերների եւ ծանոթների հետ։ Ես չէի նկատել, որ անգամ ընկերուհիներիս հետ չեմ շփվում։ Ոչ մի երեկույթ կամ միջոցառում։

Երբ արդեն երեխայի է սպասում, նա անգամ պահանջեց, որ աշխատանքից դուրս գամ։ Այս բոլոր հարցերում ես կասկածելի ոչինչ չէի տեսնում, սակայն կարծում էի, որ կարող եմ մինչեւ դեկրետ գնալը աշխատել։

Երբ ես ասա-ցի այս մասին, նա հայտարարեց, որ իր ապագա երեխայի մայրը պետք է պարկեշտ կնոջ կյանքով ապրի։ Սկզ-բում կարծում էի, որ կատակում է, սակայն հետո նա նշեց, որ առանց այդ էլ ամուսնացել է «կասկածելի հեղինա-կություն ունեցող» կնոջ հետ եւ չի ցանկանում, որ իր երեխան տառապի այդ պատճառով։

Ես ցնցված էի. «Ես թույլ չեմ տա, որ շփվես քո նախկին սիրեկանների հետ։ Եվ ընդհանրապես, դու պետք է շնորհակալ լինես, որ ես ամուսնացա քեզ հետ»։

Նրա ամեն մի խոսքը մեծ հարված էր ինձ համար։ Նրա մեղա-դրանքները անարդարացի, անտեղի եւ վիրավորական էին։ Ես զայրացած հավաքեցի իրերս եւ հեռացա։ Սա-կայն մեկ շաբաթ անց մենք հաշտվեցինք։ Ամուսինս ասաց, որ այդ ամենն ասել է բարկացած վիճակում եւ այլեւս նման բան չի կրկնվի։ Ես հավատացի։

Երեխայի ծնունդից հետո նա անտանելի դարձավ։ Ցանկացած՝ նույնիսկ փոքրիկ վիճաբանություն ավարտվում էր իմ անցյալի մասին ինչ-ինչ ակնարկներով։

Հերթական վիճաբանության ժամանակ ես հարցրեցի, թե ինչու է ամուսնացել նման «այլանդակ» կնոջ հետ, ինչին նա պատասխանեց, որ «կույր էր ու հիմար»։

Այժմ կյանքս դժոխքի է վերածվել։ Իմ սիրելի անձնավորությունը անճանաչելի է դարձել։ Նրա փոխարեն այժմ մեկ այլ, կոպիտ, ցինիկ եւ դաժան անծանոթ է։

Մի անգամ վիճելիս ես ասացի, որ ցանկանում եմ ամուսնալուծվել, ինչին նա պատասխանեց, որ երեխային կվերցնի եւ բոլորին կպատմի, որ ես «մարմնավաճառ» եմ եղել։ «Ոչ մի դատարան քեզ նման պոռնիկի երեխա չի տա»։

Երբեմն թվում է՝ կքնեմ ու կարթնանամ, եւ այս մղձավանջը կավարտվի։ Բայց ես այլեւս չեմ կարող նրա հետ ապրել։ Շուտով կխենթանամ։

Հայրս մա հացել է, մայրս հիվանդ է եւ չեմ կարող այս ամենի մասին պատմել նրան։ Ասես, ինչ-որ փակ շրջանի մեջ եմ հայտնվել։ Չգիտեմ՝ ինչ անեմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ

Оцените статью