Ինչպես ազաsվել աhագնացnղ uթրեսից. Հnգեբանի խnրհnւրդը` կենդանակերպի յnւրաքանչյnւր նշանին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ժամանակակից աշխարհում ամեն քայլափոխի սթրեսները ուղեկցում են մարդկանց: Positive-ը առաջարկում է հետևել աստղերի խորհրդին և հաղթահարել սթրեսը:

Խոյեր

Ակտիվ և բուռն էներգիայով լեցուն խոյերը, բացի երկարատև զբոսանքից և վազքից, պետք է իրենց էներիգիան ծախսեն մարզադահլիճներում և դրանից հետո միայն լռության մեջ վայելեն իրենց հանգիստը:

Ցուլեր

Ցուլերին հոգնեցնում են անհարմար իրավիճակները և մարդաշատ վայրերը: Սթրեսային իրավիճակում նրանք պետք է լավ սնվեն, լոգանք ընդունեն, մերսումների գնան և լավ գիրք կարդան:

Երկվորյակներ

Երկվորյակները չեն կարող ծանր գրաֆիկով աշխատել: Սթրեսը հաղթահարելուն նրանց օգնում է բարեկամական զրույցը և տնային կենդանիների հետ շփումը:

Խեցգետիններ

Զգացմունքային խեցգետինները իրենց սրտին մոտ են ընդունում ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրները: Սթրեսը հաղթահարելու համար նրանք պետք է միայնակ զբոսնեն և մտորեն իրենք իրենց հետ:

Առյուծներ

Նրանց համար ամենասարսափելին լքված, մոռացված լինելն է: Որպեսզի հաղթահարեն սթրեսները, առյուծները պետք է ձգտեն բարեկամների հետ շփվել, ուշադրության կենտրոնում լինել, ուրախ ժամանակ անցկացնել նրանց հետ:

Կույսեր

Կույսերը կարգուկանոն են սիրում: Սթրեսը հաղթահարելու լավագույն միջոց է տունը կարգի բերելը: Բացի դրանից, նրանց օգնում է նաև ցուցակներ կազմելը՝ գնումների, գործերի և այլն: Դա նույնպես կարգուկանոն է մտցնում առօրյայում:

Կշեռքներ

Նրանք մտերիմ մարդկանց աջակցության կարիքը միշտ են ունենում: Սթրեսը հաղթահարելուն ամենաշատը օգնում է մտերիմ մարդու հետ անկեղծ զրույցը:

Կարիճներ

Կրքոտ կարիճների համար շատ կարևոր է, որ իրենք միշտ ցանկալի զգան իրենց, կարողանան գրավել հակառակ սեռին և կրքոտ հարաբերություններ ունենալ:

Աղեղնավորներ

Աղեղնավորների համար սթրեսից դուրս գալու ամենալավ միջոցը ճամփորդելն է: Իրավիճակի փոփոխությունը լավագույնս կարող է ազդել նրանց տրամադրությնա վրա:

Այծեղջյուրներ

Այծեղջյուրներին նյարդայնացնում է այն, որ չեն հասցնի իրենց գործերն անել: Այդ պատճառով էլ նրանք պետք է մանրամասն ծրագրեն իրենց անելիքը, ցուցակներ կազմեն. դա կօգնի ժամանակին ավարտին հասցնելու բոլոր գործերը:

Ջրհոսներ

Ջրհոսները հակված են ամեն ինչ մանրամասն վերլուծելու: Սթրեսը հաղթահարելու համար նրանք պետք է ձգտեն հաճախ լինել բնության մեջ, մեկուսանան տեղեկատվության բոլոր աղբյուրներից, առանձնության մեջ լինեն իրենք իրենց հետ:

Ձկներ

Ձկները նյարդայանանում են, երբ որևէ մեկը փորձում է խախտել նրանց անձնական տարածքը՝ թե ֆիզիկական, թե հոգևոր: Նրանց պետք է ժամանակ և անձնական տարածք: Մեդիտացիաներ, ականջակալներով երաժշտություն լսել, զբոսանք. ահա թե ինչ է պետք նրանց սթրեսը հաղթահարելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ

Оцените статью