Uմենից sուն եկա և ինչ sեսնեմ՝ ամբnղջ sանը քաnս է sիրում․ Պարզվnւմ է կինu․ ․

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսինն աշխատանքից վերադարձավ տուն և տեսավ, որ երեք երախները տան բակում են՝ և դեռ գիշերա-զգեստով: Նրանք խաղում էին հողի և ցեխի մեջ՝ սնունդի տուփերով, և ամենուր աղբ էր: Տան դուռը բաց էր:

Շունը ոչ մի տեղ չէր երևում: Միջանցքում ավելի մեծ քաոս էր. լույսը միացրած էր, պատերից մեկի մոտ հատա-կին գցած էին ծածկոցներ:

Հյուրասենյակում շատ բարձր ձայնով աշխատում էր հեռուստացույցը, սենյակում անթիվ հագուստ ու խաղալիք կար հատակին:

Լվացարանը լիքն էր կեղտոտ ափսեներով և կաթսաներով, նա-խաճաշի մնացորդները դեռ սեղանին էին, սառնարանի դուռը բաց էր, շան կերը թափված էր հատակին, սեղանի տակ կար կոտրված ապակի, իսկ դռան մոտ՝ մի քիչ ավազ:

Ամուսինը վազեց առաջ՝ հաղթահարելով խաղալիքների և կեղտոտ հագուստի տեսքով խոչընդոտները: Նա վա-խենում էր, որ կնոջ հետ մի լուրջ բան է եղել, և ուզում էր շտապ գտնել նրան: Հանկարծ նկատեց, որ լոգարանի դռան տակից ջուր է հոսում:

Բացելով լոգարանի դուռը՝ տեսավ անտանելի խառնաշփոթ. խոնավ սրբիչներ, հա-տակին գցած օճառներ, խաղալիքներ: Պատերին և հայելուն ատամի մածուկ էր քսած:

Ամուսինը վերջապես հասավ ննջասենյակ և տեսավ, որ կինը՝ գիշերազգեստը հագին,հանգիստ պառկած է անկողնու մեջ: Նա ուղղա-կի գիրք էր կարդում:

Կինը՝ տեսնելով ամուսնուն, ժպտալով հարցրեց, թե ինչպես է անցել նրա օրը:

Ամուսինը լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և միայն կարողացավ ասել.

-Ի՞նչ է այստեղ եղել:

Կինը նորից ժպտաց և ասաց.

-Դու ամեն օր աշխատանքից հետո հարցնում ես, թե ես այսօր ինչ եմ արել:

-Այո, այդպես է:

-Դե, սիրելիս, այսօր ոչինչ չեմ արել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ

Оцените статью