Կիuուրu uպաuում էր, որ մեր աղջկան իր անnւնը sանf, բայց sեսեք եu ինչ կինn uարքեցի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կիսուրս շատ ավանդապաշտ կին ա։ Հայերն ինչ հին ադաթ ունեն ինքը պահում ա էդ բոլոր ադաթները։ Մենք երեխայի էինք սպասում։ Մեր առաջնեկն էր։ Աղջիկ էր ծնվելու։

Շատ էինք սպասում մեր հրաշքի լույս աշխարհ գալուն։ Հղիությունս լավ էր ընթանում հետո էս կիսուրս սկսեց իմ անդորրը խաթարել, հա թեմա էր բացում երեխայի անունի մասին ու հա ասում էր, որ ուզում ա, որ երեխային դնենք իր անունը, որովհետև դա հին հայկական ադաթ ա, պետք ա էդ ադաթը պահպանել։

Ես էլ չէի ուզում իր անունով աղջկաս կնքել, իր անունը երկար անուն է։ Կիսուրիս անունը Մարիա է, իսկ ես կարճ անուն էի ուզում աղջկաս համար։

Մտածում էի նրան Աննա կոչել։ Մի խոսքով, ինձ վրա ամբողջ ընտանիքով ճնշում էին գործադրում, իսկ ես երեխայիս ունենալուց հետո ամուսնուս ասեցի․

 

«Ես էսքան ցավ եմ թաշել ու էս երեխուն ունեցել, հիմա կիսուրս պետք ա որոշի՞ թե ինչ անուն դնի։ Ես ուզում եմ երեխայիս անունն Աննա դնել, ոչ թե Մարիա»։

Երկար քննարկելուց հետո մենք որոշեցինք երեխային կնքել Աննա — Մարիա անունով։ Ես հասա իմ ուզածին, պարզ է, որ երեխային կարճ Աննա են կոչելու։

Оцените статью