Ամուuնուu hամար ռոմանsիկ գիշեր էի կազմակերպել, էն էլ խիյարը թարu բուuնեց

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Դեռ մի քանի օր առաջ ես աշխարհի երջանիկն էի: Տղայիս ու ամուսնուս հետ ապրում էինք մ եր հարմարավետ բնակարանում և վայելում կյանքը:

Ամուսինս գնում էր աշխատանքի, ես էլ սրտի թրթիռով սպասում էի նրա վերադարձին, որ նորից գրկեմ նրան ու ասեմ, որ իրեն շատ եմ սիրում ու առանց իրեն կյանք չունեմ:

Ժամանակ առ ժամանակ իր համար անակնկալներ եմ պատրաստում: Հերթական անգամ գեղեցիկ ու ռոմանտիկ անակնկալ էի պատրաստել ամուսնուս համար, որ աշխատանքից գա տուն և ուրախանա:

Մեր ննջասենյակը գեղեցիկ զարդարել էի ծաղիկներով ու մոմերով, ռոմանտիկ մթնոլորտ էի ստեղծել ու անհամբեր սպասում էի ամուսնուս:

Նա սովորականից ուշ տուն եկավ, մինչ այդ էլ զանգերիս չէր պատասխանում: Երբ վերադարձավ տուն ու տեսավ պատրաստածս անակնկալը, մի տեսակ սկսեց լարվել:

Ես չհասկացա նրա լարվածության պատճառը: Հետո երբ մտավ բաղնիք լվացվելու, հեռախոսը թողել էր խոհանոցի սեղանին:

Նրան հաղորդագրություն եկավ, որտեղ գրված էր. «Կյանքս, շնորհակալ եմ գեղեցիկ ու անմոռանալի երեկոյի համար, անհամբեր կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը»:

Աչքերիս առաջ մթնեց, հողը փախավ ոտքերիս տակից, ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս: Այդ հարվածին ես չէի սպասում: Ես միշտ համոզված եմ եղել, որ ամուսինս ինձ չի դավաճանում ու երբեք այլ կանանց հետ կապ չի ունեցել, բայց ինչպես պարզվեց, ես չարաչար սխալվել եմ:

Ամուսինս դուրս եկավ բաղնիքից ու տեսավ որ ես արցունքների մեջ խեղդվում եմ, հեռախոսը վերցեց ձեռքիցս ու ամեն ինչ հասկացավ:

Սկսեց ինչ որ հիմարություններ խոսել, իբր բացատրել, արդարանալ, ներողություն խնդրել: Ես մթագնած գլխով գրկեցի քնած տղայիս ու դուրս վազեցի տնից:

Եկել եմ ծնողներիս տուն, օրեր շարունակ անկողնուց չեմ կարողանում վեր կենալ: Իմ երջանիկ կյանքը մի վայրկյանում հօդս ցնդեց: Հիմա ես աշխարհի ամենադժբախտ կինն եմ:

Оцените статью