Sղեu ընկերուhուն բերել էր sուն, nր ծանnթացներ մեր հեs. էդ աղջկա պահվածfից շիվարել եմ. Էs nվ են դրանf արա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տղես ահագին ժամանակ ա ընկերուհի ունի: Հա ասում էինք բեր ծանոթանանք, խուսափում էր, ասում էր՝ դե կբերեմ էլի, մի վռազեք:

Մի օր էլ եկավ ասեց, թե բա որոշել եմ Նարինեին բերեմ, որ դուք էլ ծանոթանաք, հետո էլ գնանք նշանենք: Ուրախացա, խառնվեցի իրար, պատրաստություն տեսա, տները ուբոռկա արեցի, որ ամեն ինչ պատրաստ լինի:

Լավ պատրաստություն էի տեսել, սեղան էի դրել, տոլմա էի փաթաթել, տեսակ-տեսակ սալաթներ էի սարքել: Մի հատ էլ համով էսկիմո էի թխել, որ կոֆե խմենք: Մի խոսքով տեղը տեղին պատրաստվել էի:

Բայց որ էդ աղջկան տեսա, սիրտս վատացավ: Նկարներով լրիվ ուրիշ էր, բնականից՝ ուրիշ: Դե լավ, հլը արտաքինը մի կողմ, արտաքինի հետ չենք ապրելու, բա պահվածքը: Մտավ տուն թե չէ, թե բա՝ յախք էս ինչ ճաշերի հոտ ա գալիս կյանքս, սիրտս խառնեց:

Ասում եմ երեխեք ջան տոլման դրել եմ, որ տաքանա, որ սեղան նստենք, տոլմայի հոտն ա: Հետո էլ եկանք նստեցինք, ոչ մի բանի ձեռք չտվեց, թե բա ես սենց ավանդական ուտելիքներ չեմ սիրում, մենակ սուշի եմ ուտում, ծովամթերք ու բանջարեղեն:

Դեսերտն էլ որ դրեցի, ասեց՝ վայ տիկին Հասմիկ ինչ էլ հավես ունեք տորթ եք սարքում, ես սենց բաների վրա անկապ ժամանակս չեմ վատնում:

Որ ուզենում եմ, առնում ուտում եմ: Ես էլ ասեցի՝ աղջիկ ջան ես անկապ ժամանակ չեմ ծախսում, իմ ընտանիքի ու երեխաների համար եմ անում, հաճույքով եմ պատրաստում ու ինձ լավ եմ զգում դրանից:

 

Մի խոսքով մի անշնորհք ու անկիրթ կերպար ա էդ աղջիկը ու ես շիվարել եմ, թե իմ տղու վիճակը ոնց ա լինելու:

Ո՞նց ենք մենք ապրելու միասին, եթե նա նույնիսկ առաջին օրով չկարողացավ իրան զսպի, բա որ հարս գա ի՞նչ կանի:

Оцените статью