Որդիu, ինչիդ է պեsք կինը, նրանf բnլnրն էլ անդասsիարակ ու անբարnյական են, դnւ ավելի լավա մնա, մայրիկի հեs ապրիր․ Խրատում էր մայրն իր 30-ամյա nրդnւն
Աղջիկներ, վերջապես իմ Օլեգն ազատ է, ես կարողացա նրան ազատել այդ անպատկառ Կատյայի ճանկերից:
Այժմ իմ տղան կապրի ինձ հետ, — ծիծաղելով ասաց բարձր սանրվածքով և կարմիր շրթներկով նիհար կինը ընկերուհիներին, — պատկերացնու՞մ եք, պաշտոնապես որդիս ազատ է:
Մի պահ լռություն տիրեց։ Հրավիրվածների դեմքերին ուրախություն չկար։ Նրանք միայն զարմացած նայեցին։ Հասկանալի էր, որ նրանք ամենևին էլ ուրախալի չէին համարում այս իրադարձությունը։
— Աղջիկներ, ուրախ չե՞ք։ – հարցրեց տանտիրուհին՝ Իրինա Բորիսովնային։
-Իրա, իհարկե, կներես, բայց ի՞նչ կա այդտեղ ուրախանալու։ Ես խնդրում եմ իմ որդուն, որ ամուսնանա և թոռնիկներ պարգևի ինձ: Ես սիրով կընդունեմ իմ որդու կնոջը, կսիրեմ նրան հարազատ դստեր նման:
— Չե՞ք հասկանում, որդիս աշխատավարձը ինձ կտա, վերջապես ես կլինեմ տան միակ տիրուհին, ատում եմ, երբ խոհանոցում ինձանից բացի ուրիշ կին կա: Որդիս ինձ լսում է և գիտի, որ իր օգտին եմ ասում:
— Իրինա, բայց ես մի քանի անգամ տեսել եմ Կատյային և նա շատ պարկեշտ կին է ու ես շատ կցանկանայի նրա պես հարս ունենալ, նա սիրում էր որդուդ, որդիդ երջանիկ էր նրա հետ:
Բոլոր կանայք էլ անպատկառ են, դա վաճանելու առիթը բաց չեն թողնի և չեմ ուզում, որ որդիս խ աբված լինի: Նա իմ որդին է և ես չեմ պատրաստվում նրան կիսել ինչ-որ ուրիշ կնոջ հետ:
— Դու եսասեր ես, դու քո որդուն դժ բախտացնում ես: Եթե քո սկեսուրը նույն կերպ մտածեր, ամուսինդ չէր ամուսնանա քեզ հետ և դուք այսօր որդի չէիր ունենա: Եվ համոզված եմ, որ մի օր որդիդ պարզապես կգնա իր երջանկության հետևից:
— Դեռ կտեսնենք, — ինքնագոհ պատասխանեց Իրինա Բորիսովնան:
Տարիներ անց Իրինա Բորիսովնան պատահաբար փողոցում հանդիպեց ընկերուհուն: Նա զբոսանքի էր տարել թոռնիկին: Ողջագուրվեցին և գնացին մոտակա սրճարանը:
— Տարիներ առաջ որդիս հեռացավ տանից՝ հանուն Կատյայի: Նրանք ապրում են Կատյայի ծնողների տանը, երկու երեխա ունեն, բայց ինձ թույլ չեն տալիս տեսնել, ես համոզված եմ, որ Կատյան է որդուս տրամադրում իմ դեմ:
Որդիս այդպես էլ չհասկացավ, որ Կատյան իրեն արժանի չէ, նա թողեց իր մորը հանուն այդ լր բի: Նույնիսկ վերջերս հի վանդ ձևացա, բայց որդիս չեկավ ինձ տեսակցության:
— Ներիր ինձ Իրա, պարզապես Կատյայի բախտը ծնողների հարցում բերել է, իսկ Օլեգինը՝ ոչ, — կարճ կապեց ընկերուհին և գրկելով թոռնիկին հեռացավ:
Իրինա Բորիսովնան չարացած նայեց ընկերուհու հետևից և մտքում ասաց.
— Հիմար կին, թոռնիկին դայակություն անելու փոխարեն կարող էիր այժմ սանատորիայում հանգիստդ վայելել: Ի՜նչ հիմար են այս կանայք:
Նյութը հրապարակման պատրաստեց