Իյա, իրn՞ք․ Հարuu ու sղաu sվել իրանց անցել են, ամեն օր fեֆերի մեջ են․ Բգներին կանգնի դրանց լափածը
Տղաս ու հարսս հետս են ապրում։ Ես ու ամուսինս ամեն օր աշխատում ենք, տղաս էլ ա աշխատում, իսկ այ հարսս թագուհու պես տանը նստած ա ամեն օր։
Որ ասեմ տանը եսիմ ինչ ձևի գործ ա անում, սուտ կլինի։ Կարողա օրվա ճաշ սարքի, մի հատ տան հատակը մաքրի ու վերջ, էդ ա իրա արած գործը։
Էսքանը դեռ մի կողմ էս հարսս տղայիս գլուխը լցրել ա լրիվ, իրա հիմար սովորություններով։
Ամեն օր մի առիթի են, մի օր էս մի ընկերուհու ծնունդն ա, մյուս օրը քրոջ երեխու կնունքն ա, մի օր իրա հայրական տան հարևանուհու նշանդրեքն ա ու ամեն օր տղուս վերցնում ա ու գնում են քեֆերի։
Զուգվում, զարդարվում են, գնում ջեբները դատարկում ու դատարկ գրպաններով տուն գալիս, մինչև հաջորդ առիթը։
Տղաս էն ժամանակ լավ տնտեսող էր, փողերը սենց ցաքուցրիվ չէր անում, իսկ էս հարսս տղուս փոխել ա։ Մի օր չդիմացա ու մի մեծ կռիվ սարքեցի տղուս հետ։
Ասեցի․ «տղա ջան, սենց դուք ընտանիք չեք դառնա, էդքան ծախսել չի կարելի, պետք ա մի քիչ զուսպ լինեք, որ էդ փողերը ներդնեք տան մեջ, մի երկու բան ավել անեք էս տան համար, ավելի շենացնեք»։
Մի խոսքով, մի քիչ վիճեցինք, բայց հետո տղուս ուղեղը մտավ։ Հիմա կրճատել են իրանց քեֆեր գնալը։