Հարևանների հեs կnֆե էինf խմnւմ, մեկ էլ մեր դեմի hարևանը կիuուրիս աuեց՝ հարuդ երևի լուրջ խնդիր nւնի, որ երեխա չի ունենnւմ, մի հաs բժիշկի sար, կարnղա չբերա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Արդեն մեկ տարի է ամուսնացած եմ ու ապրում եմ ամուսնուս ծնողների հետ: Շատ լավ մարդիկ են ու բավականին լավ լեզու ենք գտնում միմյանց հետ:

Փառք Աստծո ամուսնուս հետ էլ հարաբերություններս լավ են: Երկուսս էլ աշխատում ենք, ընտանիքի հոգսերը մենք ենք հոգում: Իսկ տնային գործերով սկեսուրս է զբաղվում, որ ես շատ չհոգնեմ:

Սկեսուրս հարևանների հետ երբեմն սուրճ է խմում, ես էլ որ տանն եմ լինում միանում եմ նրանց: Այս անգամ համեղ խմորեղեն էի պատրաստել, սկեսուրս էլ հարևաններին կանչեց, որ սուրճ խմենք:

Ահագին խոսեցինք դեսից դենից հետո հերթը հասավ երեխաներին: Հարևաններից մեկն էլ ոչ տարավ, ոչ բերեց անտակտ ձևով ասաց.

— Վարդուհի ջան, հարսդ ու տղեդ թամբալություն են անում, չեն ուզում դու տատիկ դառնա՞ս: Կամ էլ երևի հարսդ առողջական խնդիրներ ունի, չի կարում երեխա ունենա, տար բժիշկի:

Հարևանուհու ասածից ահավոր վատ զգացի, բարկացա, ուզում էի մի երկու բան ասեի, սկեսուրս ինձնից շուտ սկսեց խոսել ու տեսեք ինչ ասեց հարևանուհուն.

— Գոհար ջան, քեզ չի թվու՞մ, որ խառնվում ես քեզ չվերաբերող հարցերին: Էդ ի՞նչ ասելու բան ա, թե հարսդ խնդիր ունի:

Ունի, թե չունի դա քո ինչ գործն ա, որ բոլորի մոտ նստած դա դարձնում ես քննարկման թեմա, քիթդ էլ մտցնում ես ընդեղ, որտեղ հեչ քո տեղը չի:

Սրանից հետո նման անտակտ հարցեր իմ տանը չքննարկվի, առավել ևս իմ տղայի ու հարսի հետ կապված:

Սկեսուրիս ասածներից հետո, սրտիս մի թիզ յուղ նստեց, ինձ շատ լավ զգացի,իսկ հարևանուհին սկեսց արդարանալ ու իրեն վատ զգալ սկեսուրիս չոր պատասխանից:

Оцените статью