17 sարեկան եմ, պապաu սsիպում է՝ իր հարուսs ընկերnջ 35 sարեկան sղայի հեs շփվեմ, թե չէ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

17 sարեկան եմ, պապաu սsիպում է՝ իր հարուսs ընկերnջ 35 sարեկան sղայի հեs շփվեմ, թե չէ

Պապաս միշտ էլ այնքան զուսպ է եղել, որ հիմա, երբ հանկարծ ինչ- որ բան է ասում, անկեղծորեն ապշում եմ, թե ինչպես կարող էր նա այդպիսի պնդումներ անել, այդպիսի տեսակետ ունենալ ինչ- ինչ հարցերի շուրջ։

Նա իմ աչքին միշտ էլ առաքինի, համեստ ու աշխատասեր մարդ է եղել, իր ուժերի ներածի չափով աշխատել է, պահել ինձ, քրոջս ու փոքր եղբորս։

Հիմա 17 տարեկան եմ, պատրաստում եմ համալսարան ընդունվել, սովորել, իսկ հետո էլ աշխատել մի հարմար տեղ։ Բայց հորս կարծես թե դուր չեն գալիս իմ այս պլանները։ Նա ցանկանում է, որ ես շուտ ամուսնանամ։

Ինձ համար անգամ փեսացու է ընտրել՝ 35 տարեկան մեկը ԱՄՆ-ից։ Պատմում է, որ իր հարուստ ընկերոջ որդին է, որ, ճիշտ է, տարիքային անհամապատասխանություն կա, բայց նրան ինձ հաստատ լավ կպահեն, լավ կվերաբերվեն։

Ախր ես այնքան երազանքներ ու նպատակներ ունեմ, պետք չէ ինձ, որ հիմա ամուսնանամ։ Ուստի՝ ի՞նչ անեմ, ստիպված պիտի հորս հետ կռվեմ, քանի որ բացատրելով կարծես թե անիմաստ է։

Այդ համեստ ու աշխատող մարդը փաստորեն միայն փողն է տեսնում։

Оцените статью