Կիuուրիu պեu ալարկns ու գnրծ չuիրnղ մարդ երևի չկա էu կյանfnւմ. Uաղ oրը ոsը ոsին fցած նսsածա, ոչ մի բանnվ չի օգնnւմ ինձ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կիuուրիu պեu ալարկns ու գnրծ չuիրnղ մարդ երևի չկա էu կյանfnւմ. Uաղ oրը ոsը ոsին fցած նսsածա, ոչ մի բանnվ չի օգնnւմ ինձ

Կիսուրիս պես ալարկոտ ու գործ չսիրող մարդ երևի չկա էս կյանքում։ Նա էնքան ալարկոտ ա, որ անգամ իրա խմած սուրճի բաժակը չի ուզում լվանա։ Տան ամբողջ հոգսը իմ ուսերինա։

Ես եմ տան առևտուրն անում, ճաշերը եփում, տները մաքրում, կարգի բերում, երեխպեքիս հետ զբաղվում, իսկ կիսուրս կամ հարևանների տանն ա, կամ մեր տան հեռուստացույցի դիմաց ոտքը ոտքին ծալած նստած։

Էդ կնոջը ոնց որ չվերաբերվի էս տան հոգսը։ Լավ, հասկացանք ինձ չես օգնում, տան գործ չես ուզում անես, բայց գոնե թոռներիդ հետ զբաղվի, հաշավապահ կին ես, գոնե երեխեքի մաթեմատիկան դու պարապի հետները։

Էլ ուժ չունեմ, օրվա վերջ չուլ եմ դառնում, էնքան եմ հոգնում, ախր ինձ էլ ա օգնող ձեռք պետք, տանը 7 հոգի ենք ու ամեն բան իմ վրա ա։ Մի օր չդիմացա ու ասեցի․

«Մամ ջան, երեխեքի հետ մաթեմ պարապի, տան գործերը վրաս ա ես չեմ հասցնում հետները մաթեմ ու հայոց լեզու պարապես, դրանք էլ դու արա, որ երեխեքս հետ չմնան»։ Քթի տակ փնթփնթաց, բայց արեց։

Հենա արդեն 1 շաբաթ ա երեխեքի հետ ամեն օր 2 ժամով պարապում ա։

Չեմ փոշմանում, որ ասել եմ, եթե մարդ չի հասկանում, պետք ա ասես, որ տեղ հասնի։

Оцените статью