Oրը 15 ժամ sուն էի մաfրում, հեsո հաuկացա, որ դա ինձ 100 sարի պեsք չի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Երբ նոր էի ամուսնացել, օրվա գրեթե 16 ժամը հատկացնում էի տան մաքրությանը. Շատ ուշադիր էի, որ ամեն բան մաքուր լիներ. «բա ո՞ր հանկարծ մեկը հյուր գար»։

Ասեմ, որ տատիս այս խոսքերից հետո հասկացա, որ այն մարդիկ, ում համար ես փորձում էի կատարյալ տան տիկին լինել, շատ զբաղված էին.

նրանք ամեն օր գնում էին զբոսնելու, հանգստանում էին, ուրախ-զվարթ ապրում-աշխատում էին, կյանք էին անում՝ ոչ մեկի բացատրություն չտալով, իսկ ես՝ «բա ո՞ր հանկարծ մեկը հյուր գա» ։

Հետո հասկացա, որ ես էլ պարտավոր չեմ ոչ ոքի բացատրություն տալ։ Մարդկանց բացարձակ հետաքրիր չէ՝ ինչ եմ անում ես տանն ամբողջ օրը։ Մարդիկ իրենց թույլ են տալիս հանգստանալ, զվարճանալ ու վայելել կյանքը։ Կյանքը կարճ է, վայելե՛ք այն․․․

Փոշիները մաքրե՛ք, բայց ըստ անհրաժեշտության: Կարևոր է հասցնել զբոսնել ամուսնու հետ, օրը մի քանի անգամ գրկել երեխաներին, հանդիպել ընկերներին, պատրաստել այն, ինչն ամենաշատն եք սիրում ուտել, ջրել ծաղիկները։

Նվիրե՛ք ձեզ ազատ ժամանակ ափին՝ արևի տակ տաքանալու համար, խաղացե՛ք երեխաների հետ, լսե՛ք երաժշտություն, կարդացե՜ք գրքեր, կարճ ասած՝ վայելե՛ք:

Իսկ երբ դուք կգնաք, (իսկ մենք բոլորս ենք մի օր գնալու) հետո ոչ ոք չի հիշելու, թե դուք ինչքան էիք մաքրում հատակը, բայց հաստատ հիշելու են ձեր ժպիտը, աչքերի փայլը, ընկերասիրությունն ու այն լավ ժամանակները, որ անցկացրել են ձեզ հետ։

Оцените статью