Բժիշկներն զգnւշացնnւմ են չnւsել վարuակի շիլա առավոsյան՝ nրպեu նախաճաշ. Աhա, թե ինչnւ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչու չի կարելի ուտել վարսակի խյուս նախաճաշին: Չէ՞ որ այն շատերի սիրելի շիլան է, որովհետև, ինչպես գիտենք, վարսակի փաթիլները շատ օգտակար են օրգանիզմի համար:

Քաշի կարգավորման համար խորհուրդ է տրվում ուտել վարսակի շիլա 15 օրվա ընթացքում: Այդպես դուք ազատվում եք փորկապությունից: Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Մշտապես վարսակի խյուս ուտելը, այն էլ մեծ քանակությամբ, ոչ միայն վնասակար է, այլև վտանգավոր առողջության համար:

Բանը նրանում է, որ ինչպես ասում է յուրաքանչյուր գաստրոէնտերոլոգ, վարսակը պարունակում է ֆիտինային թթու, որը կասեցնում է աղիներում աղի յուրացումը:

Բացի այն, որ ֆիտինային թթուն թույլ չի տալիս օրգանիզմին յուրացնել կալցիումը, դեռ խլում է մեր ոսկորներում անհրաժեշտ միկրոէլեմենտները: Այնպես որ, եթե ցանկանում եք վարսակի դիետա պահել, նախապես անպայման խորհրդակցեք բժշկի հետ:

Իհարկե ընդհանրապես հրաժարվել վարսակից հնարավոր չէ, քանի որ այս մթերքը անհրաժեշտ է մարդու օրգանիզմին:

Պարզապես փորձեք օգտագործել այլ մթերքների հետ հերթագայությամբ, ինչպես օրինակ հնդկաձավարի, եգիպտացորենի, ձավարի, որոնք նույնպես օգտակար են:

Оцените статью