Ինչպեu sանը պաsրաusել իuկական բնական ՊԼՈՄԲԻՐ. 1948 թ.-ի այu բաղադրաsnմuը կusիպի ձեզ վերապրել մանկnւթյան պաղպաղակի hամը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է:

Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ, սովորոաբար, այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը:

Սակայն դա պլոմբիրին չի վերաբերում:

Այս բաղադրատոմսը շատ պարզ է և շատ ծախս չի պահանջում:

Բաղադրությունը

Կաթ — 125 գր.

Շաքար — 100 գր.

Վանիլին — 5 գր. (ըստ ցանկության)

Սերուցք (33-35%) — 300 գր

Հավկիթ — 3 հատ

Պատրաստումը

Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք: Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը: Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից):

Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):

Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված:

Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի:

Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել:

Իհարկե այս վեջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է:

Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածը,

ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների:

Оцените статью