Ես ջահել աղջիկ եմ, սիրում եմ խառը մառը գլամուռ բաներ, սիրուն տեղեր ու որտեղ որ գնում եմ անպայման նկարվում եմ: Հետո էլ հրաօարակում եմ իմ սոցիալական էջերով:
Աշխատում եմ հաշվապահական գրասենյակում, տնօրենս բավականին խիստ մարդ ա ու հետադիմական հայացքներ ունի, միշտ խոսում ա վրես, որ կանգնում եմ հայելու մոտ սկսում եմ նկարվել:
Էն օրն էլ մտավ սենյակ տեսավ էլի հայելու դիմաց կանգնած նկարվում եմ ու նեռվայնացած սկսեց գոռալ.
— Աղջիկ ջան ես քեզ գործի եմ ընդունել, որ դու աշխատե՞ս, թե առավոտից իրիկուն նկարվես էդ անտեր հայելու դեմը:
Լավ սա անելու բան ա՞, ինչքան կարելի ա նկատողություն անել, սա լուրջ հիմնարկ ա, մանկապարտեզ չի, ոչ էլ մոդայի տուն, որ քսվես, դզվես գաս ֆոտոսեսիա անես ու գնաս:
Երբ հարցնում եմ հաշվետվությունները պատրաստ ե՞ն, ասում ես չէ, որովհետև աշխատելու փոխարեն եսիմ ինչերով ես զբաղված: Եթե ես մի անգամ էլ տեսա քեզ գործի ժամին սենց հիմարություններ անելուց, դու էլ իմ մոտ չես աշխատի:
Նենց էր գոռում, սիրտս կանգնեց, կողքի սենյակկներից մյուս աշխատողերը հավաքվեցին եկան, որ տեսնեն ինչ ա եղել:
Ես էլ չդիմացա, սկսեցի լացել, որովհետև շատ էի նեղվել: Հավաքեցի վեշերս ու դուրս եկա:
Զանգեցի գործընկերոջս ասեցի, որ էլ չեմ գնալու գործի էդ խայտառակությունից հետո, ասեցի, որ դիմումս գրել դրել եմ սեղանին, տան որ ստորագրի շեֆը: Ինքը ինձնից ազատվի, գլուխը հանգստանա, ես էլ իրա գոռգոռոցներից: