Մարդուս ու սկեսուրիս հետ քաղաքից դուրս էինք գնում: Ճանապարհին տեսա, որ սիրուն արևածղիկներ կան ու նենց սիրտս ուզեց, որ մի հատ սիրուն նկար ունենամ ըտեղ:
Երկար ձգվող տռաս էր, մարդուս խնդրեցի, որ կանգնի մի պահ, ինձ սիրուն նկարի էտ արևածաղիկների մեջ:
Սկզբում զգացի, որ սկեսուրիս դուրը չէկավ, բայց դե բան չասեց, ուղղակի դեմքը ծռմռեց:
Հետո երբ որ իջանք, մարդս սկսեց նկարել, ֆռաց ինձ ասեց՝ դու որ էս տռասի վրա մարդուդ չկանգնացնեիր ու ըտեղ չնկարվեիր, երևի գիշերը չէիր քնի չէ:
Ամեն թփի տակ նկարվում ու գցում ես ինտերնետ:
Վայ նենց վատ զգացի նձ, մարդս էլ տեսավ, թե ոնց ա մերը կոպտում ինձ:
Ես ձեն չհանեցի, մարդս ֆռաց, ասեց՝ մամ, քեզ խանգարո՞ւմ ա, ինչ որ վատ բան կա՞, որ խոսում ես դու հիմա:
Հանգիստ նստի ավտոյի մեջ, հեսա կգնաք, կգնանք:
Սկեսուս ձենը կտրեց ու նստեղ տեղը, իսկ ես ինձ ևս մի անգամ պաշտպանված զգացի ամուսնուս կողքին: