Հարևաններս ինձ տանել չեն կարողանում: Ես ուրախ ու ինքնաբավ մարդ եմ, սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, հավաքույթներ կազմակերպել ու կյանքը վայելել:
Ես չեմ սիրում հարևանների հետ հավաքնել կոֆե խմել, սրանից նրանից բամբասել ու դժգոհել: Դա ինձ դուր չի գալիս, ի տարբերություն իմ հարևանների:
Մի խոսքով ես բոլորի խոսակցության թեման եմ, քանի որ նրանիցից տարբեր եմ ու չեմ ընդունվում իրենց շրջանում:
Սեփական է իմ տունը, որտեղ ես ուրախ երեկոներ եմ կազմակերպում ընկերներիս ու բարեկամներիս հետ: Երաժշտություն ենք լսում, խոսում ենք, ուրախանում ու ծիծաղում ենք:
Մի անգամ կողքի հարևանս ասաց.
— Գայան ջան, էդ ինչ քեֆ ուրախությունների մեջ ես ամբողջ օրը: Մարդիկ առավոտից իրիկուն տանջվում են, որ երկու կոպեկ աշխատեն ընտանիք պահեն, դու շաբաթը 7 օր քեֆերի մեջ ես, ո՞նց ա կուլ գնում ուտելիքը ու կոկորդիդ չի կանգնում:
Էս խոսքերից հետո ես ուղղակի ապշել էի: Ո՞նց կարող ա մարդը ինձ մեղադրի նրա մեջ, որ ես նորմալ ապրում եմ, իսկ ուրիշները չեն կարողանում գումար վաստակել:
Ես ի՞նչ կապ ունեմ, կամ ինչի պիտի իմ ուրախանալն ինչ որ մեկին էդքան անհանգստացնի: Մի խոսքով սենց վիճակ ա՝ ես իմ հարևանների նեռվերի հաշվին եմ ապրում, չնայած նրանց ոչ մի բան չեմ արել: