Հարսս շատ գռեհիկ աղջիկ ա ու ինչ ճիշտը ճիշտ ա, ես ամաչում եմ հետը դուրս գամ ինչ որ տեղ, ամաչում եմ, որ ինքն ա իմ հարսը, որովհետև նենց բաներ ա ասում կամ անում, որ ես եմ գետինը մտնում իրա փոխարեն:
Էն օրն էլ հարսանիք էինք գնացել, նստած էինք սեղանի մոտ, ֆռաց նենց բան ասեց, որ սաղ շշմած նայում էին: Ասում ա՝ էս հարսի շորն ինչ անճաշակ ա, չէին կարո՞ւմ մի նորմալ բան կարել տային կամ պատվիրեին:
Սաղ ապշած նայում էին, ես էլ չգիտեի, թե ամոթից գլուխս որտեղ մտցնեմ:
Լավ, էտ ասելու բան ա՞ սաղի մոտ, ես չեմ դուք եք:
Հա չես հավանում, պահի մեջդ, ոչ թե էտ աղջկա ու տղու բարեկամներ մոտ հայտարարի:
Կարճ ասած խայտառակ եղանք։