Սկեսրայրիս համեստ ու զուսպ պահվածքն ու սկեսուրս էսչափ տղամարդկայն հատկանիշները։ Ախր ընդհանրապես նույնիսկ տղամարդկային չես համարի էն, ինչ նա է անում։
Ամբողջ օրը բակի բեսեդկայում նստած է, հարցեր է պարզում, հարցեր լուծում։ Զգացվում է, որ ընդհանրապես ցանկություն անգամ չունի գալու տուն, հետներս բառ փոխանակելու, զրուցելու, ինչու ոչ, գործ անելու։
Առհասարակ, իմ հարս գալուց ի վեր նա մատը մատին չի տվել, իր օրենքներն է դրել, իր կանոնները, ուրես աշխատողն եմ, նա՝ վայելողը։
Ի դեպ, երկու տեղ եմ աշխատում, որ ամուսնուս թև ու թիկունք լինեմ, իսկ նա ոչ մի բան չի անում։
Սկեսրայրիս ուժն էլ էլ վրան չի պատում, մի անգամ նույնիսկ ասաց, որ հանուն երեխաների է, որ չի բաանվում, թե չէ բաժանվածի հաշիվ է։
Դե, ճիշտ է ասում, ո՞վ կուզի գողական, հարցեր պարզող ու թաղի տղամարդկանց հետ իր ողջ օրն անցկացնող կին ունենալ։
Իհարկե, ոչ ոք։