Ես հենց Ջերմուկ քաղաքում եմ ծնվել մեծացել: Ամուսնուս հետ էլ աշխատանքի բերումով եմ ծանոթացել: Ինքը Ջերմուկում հյուրատներից մեկում էր աշխատում, նոր էին սարքում էտ հյուրատունը օդափոխությունն իրանց ֆիրման էր անում: Ես էլ դիմել էի ըտեղ, որ հենց սկսեն աշխատել գործի ընդունվեմ: Տենց հանդիպել էի իրան էտ ընթացքում:
Արդեն 3 տարիա ամուսնացած ենք: Ամուսնացել եմ ու տեղափոխվել Երևան ամուսնուս մոտ: Ընտանիքս Ջերմուկում ա ապրում, ամբողջ հարազատությունս ընդեղ ա: Ու երբեք մտքովս չէր անցնի, որ Ջերմուկում էլ կարա պատերազմ ու կրակոցներ լինի: Միշտ հեռու ենք եղել պատերազմից, մեզ տենց էր թվում:
Էտ գիշերը, որ ադրբեջանցիները հարձակվել էին ամուսինս, կիսուր, կեսրարս իմացել էին դրա մասին ու ինձ չէին ասել: Ես էլ շուտ էի պառկել քնելու, լավ չէի զգում, հեռախոսիս չէի էլ կպել, որ լուրերը տեսնեի: Առավոտն էլ զգում էի, որ անհանգիստ են սաղ, բայց ինձ բան չեն ասում, ամուսինս նույնիսկ հեռախոսս վերցրել անջատել էր ու պահել, որ չմտնեմ ոչ մի բան չկարդամ: Ինձնից գաղտնի էին պահում, որ կռիվա սկսվել, որովհետև հղի եմ ու բժիշկն էլ ասել էր, որ չի կարելի լարվել, վտանգ կա: Բայց դե երկար չկարողացան գաղտնի պահել, մեկա իմացա: Արագ կապվել եմ մերոնց հետ, ասեցին, որ տարհանվել են, նորմալա իրանց վիճակը: Նոր հանգիստ եմ եղել: Ասեցին, որ կգան մեր մոտ մինչև հասկանան ինչա լինում: