Ջերմուկցի եմ, Երևան եմ ամուսնացած. Ամուսինս ու կիսուրս հենց էտ գիշերն էին իմացել, որ պատերազմա սկսել ու մեր քաղաքի վրա են կրակում. ինձնից գաղտնի էին պահում, ամուսինս էլ հեռախոսս անջատել էր. Տեսեք, թե պատճառը որն էր, ուշքի չեմ կարում գամ

ԼՈՒՐԵՐ

Ես հենց Ջերմուկ քաղաքում եմ ծնվել մեծացել: Ամուսնուս հետ էլ աշխատանքի բերումով եմ ծանոթացել: Ինքը Ջերմուկում հյուրատներից մեկում էր աշխատում, նոր էին սարքում էտ հյուրատունը օդափոխությունն իրանց ֆիրման էր անում: Ես էլ դիմել էի ըտեղ, որ հենց սկսեն աշխատել գործի ընդունվեմ: Տենց հանդիպել էի իրան էտ ընթացքում:

Արդեն 3 տարիա ամուսնացած ենք: Ամուսնացել եմ ու տեղափոխվել Երևան ամուսնուս մոտ: Ընտանիքս Ջերմուկում ա ապրում, ամբողջ հարազատությունս ընդեղ ա: Ու երբեք մտքովս չէր անցնի, որ Ջերմուկում էլ կարա պատերազմ ու կրակոցներ լինի: Միշտ հեռու ենք եղել պատերազմից, մեզ տենց էր թվում:

Էտ գիշերը, որ ադրբեջանցիները հարձակվել էին ամուսինս, կիսուր, կեսրարս իմացել էին դրա մասին ու ինձ չէին ասել: Ես էլ շուտ էի պառկել քնելու, լավ չէի զգում, հեռախոսիս չէի էլ կպել, որ լուրերը տեսնեի: Առավոտն էլ զգում էի, որ անհանգիստ են սաղ, բայց ինձ բան չեն ասում, ամուսինս նույնիսկ հեռախոսս վերցրել անջատել էր ու պահել, որ չմտնեմ ոչ մի բան չկարդամ: Ինձնից գաղտնի էին պահում, որ կռիվա սկսվել, որովհետև հղի եմ ու բժիշկն էլ ասել էր, որ չի կարելի լարվել, վտանգ կա: Բայց դե երկար չկարողացան գաղտնի պահել, մեկա իմացա: Արագ կապվել եմ մերոնց հետ, ասեցին, որ տարհանվել են, նորմալա իրանց վիճակը: Նոր հանգիստ եմ եղել: Ասեցին, որ կգան մեր մոտ մինչև հասկանան ինչա լինում:

Оцените статью