«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր՝ ավելի վաղ որոշել է նախապես ծրագրված հանդիպումների օրակարգին ավելացնել կարևոր մեկը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Հանդիպումը կայանալու է ՀՀ Պաշտպանության նախարարության համալիրում:
Մեր նախնիները 1787 թվականին Սահմանադրության օրը ընտրեցին ժողովրդավարությունը`ավտորիտարիզմի փոխարեն: Սերունդների ընթացքում մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը:
Այս մասին իր թվիթերի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան ժամանելուց ժամեր անց։
ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեջ և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը:
Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝
քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։