Հարսնիքից հետո Ջերմուկ էինք գնում՝ մեղրամիս, հասանք տեղ ու անգամ հարսի շորը չէի հանել ռմբակոծեցին. Գիտեք ո՞նց ենք անցկացրել մեր առաջին գիշերը

ԼՈՒՐԵՐ

Կարծում եմ բոլոր աղջիկների համար էլ հարսանիքը մեծ իրադարձությունա, որին երկար ենք սպասում: Բայց իմ կյանքում այդքան սպասված օրս ուղղակի մղձավանջի վերածվեց: Ընկերոջս հետ բավականին երկար սպասեցինք հարսանիքին, քանի որ ամեն անգամ օրը նշանակելուց հետո մի դժբախտություն էր պատահում ու ստիպված հետաձգում էինք:

Սկզբում նշանածիս հայրը մահացավ համաճարակից, հետո պատերազմը, որի ընթացքում մորաքրոջս տղան զոհվեց և միայն վերջերս հնրավաորություն ունեցանք նրան հուղարկավորելու, քանի որ երկար ժամանակ չէինք գտնում:

Բայց այս անգամ կարծես ամեն ինչ հանգիստ էր, մենք էլ սեպտեմբերի 13-ին հարսանիք արեցինք ու պիտի հարսանիքից հետո գնայինք Ջերմուկ երկու շաբաթով: Բայց ամեն ինչ ավելի սարսափելի էր: Ռեստորանից միանգամից ուղևորվեցինք հանգստյան տուն: Կեսգիշեն անց էր երբ հասանք քաղաք ու ամեն ինչ այնքան հանգիստ էր: Ես ոգևորությամբ նայում էի ճոպանուղուն ու ամուսնուս ասում, որ առավոտյան պիտի անպայման գնանք ու այդ պահին հենց առաջին ռումբերը պայթեցին, հենց մեր աչքի առաջ:

Վարորդը վախից միանգամից կանգնացեց մեքենան ու չգիտեինք ինչ անել, հենց այդպես թողեցինք ու առաջին պատահած տան ապրողների հետ իջանք նկուղ: Ամբողջ գիշեր տան տիկնոջ ու երկու անչահաս երեխաների հետ, հարսի շորս հագիս նստած էինք մութ ու ցուրտ նկուկուղում, իսկ ռուբերի պայթունները չէինք դադարում: Տղամարդիկ վերևում էին, մնացել էին օգնելու մյուս բնակիչներին:

Մեզ հաջորդ օրը տարհանեցին քաղաքից, արդեն մի քանի օր է անցել, բայց նույիսկ հիմա այդ սթրեսից դուրս չեմ գալիս: Էս ի՞նչ էր, ո՞նց էր: Երբ մեր Ջերմուկը դարձավ ռազմադաշտ:

Оцените статью