Շատ գեղեցիկ ու հուզիչ տեսահոլովակ նվիրված 44-օրյա պшտերազմի մասնակիցներին. Այն շատերին կհուզի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Նոր գեղեցիկ ու մինչև հոգու խորքը ցնցող աշխատանք են  ներկայացրել հայ հանդիսատեսի դատին Մելինե Աֆյանն ու ջութակահար Արտյոմ Այրումյանը: Այն նվիրված է 44-օրյա պատերամզի մեր հերոներին:

Ինչպես նշում է տեսահոլովակի մենեջեր Հասմիկ Ափյանը, պետք է ամեն օր շնորհակալ լինենք և գնահատենք նրանց, ովքեր անցել են այդ պատերազմի միջով և կորցրել են իրենց ամենաթանկ մարդկանց.

«Մելինե Աֆյանը, ով հեղինակել է այս ստեղծագործությունը, ծնվել և մեծացել է Երևանում, այնուհետև, տեղափոխվելով Կանադա, հենց այնտեղ էլ սկսել է ծավալել իր ստեղծագործական գործունեությունը:Տարբեր ստեղծագործություններ ունի գրված և այդ բոլորին միավորում է  հայրենասիրությունը:

Եվ դա պատահական չէ, քանի որ նա դաստիարակություն է ստացել մի ընտանիքում, որտեղ շատ կարևոր են հայրենասիրությունն ու սերն առ Հայաստանը, Արցախը: Եվ դա է պատճառը, որ այս ստեղծագործությունը կրկին նվիրված է մեր հերոսներին:

Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ տեսահոլովակը նվիրված է 44-oրյա  պատերшզմիի մեր հերոսներին: մեզ համար շատ կարևոր է այդ եզրույթի տեսքով օգտագործելը, որովհետև մենք հերոսացնում, կարևորում ենք այն բոլոր հայորդիներին, ովքեր իրենց  կյանքը զnհեցին հանուն հայրենիքի»,-նշում է մենեջերը:

Բայց միևնույն ժամանակ մեր կողքին ունենք  հերոս տղաներ, ովքեր անցնելով 44-oրյա դժnխքի միջով, կարողացել են ողջ մնալ և պակաս կարևոր չէ նրանց ևս կարևորը: Քանի որ և՛ նրանք, և՛ նրանց ընտանիքներն ունեն այդ գնահատանքի կարիքը: Դա է պատճառը, որո որոշեցինք այս տեսահոլովոկը նվիրել բոլոր մասնակիցներին:

Ջութակահար Արտյոմ  Այրումյանն էլ նկատում է, որ այս պատերшզմում հերոսական դրվագները շատ են. «Չենք առանձնացրել ինչ-որ մեկը: Տեսահոլովակը դիտելուց հետո բոլորը կհասկանան, թե սյուժեն ինչի մասին է: Երաժշտությունն ինքնին հուզիչ է: Երբ  ես առաջարկ ստացա Մելինեի կողմից, ես երկրում չէի, սակայն  իմ գնահատանքը տվեցի: Վերադարձա և սկսեցինք աշխատել երաժշտության վրա, գործիքավորման վրա: Գործիքավորումն Էդգար Ալեքսանյանն է արել:

Մենեջերը նաև ընդգծում է, որ Սպասում խորագիրը պատահական չի ընտրվել. «Այդ զգացումը կարելի է ասել պատել է բոլորիս վերջին տարիներին: Ունենք ծնողներ, որոնք սպասում են, որ որդիները բարեհաջող կավարտեն հայրենիքի հանդեպ իրենց պարտքը և վերադառնան,  որոշ մայրեր սպասում են անհետ կորшծ իրենց զինվnրներին, որման գերի ընկած որդիներին:

Այն կերպարները, որոնք կերտվել են այս տեսահոլովակի մեջ խորհրդաշնական են: Մի ընտանիքի օրինակ է բերվում, որտեղ խաղաղ պայմաններում լույս աշխարհ է գալիս արու զավակ: Մայրը երաժիշտ է, երեխայի մոտ ծնված օրվանից  սերմանում է սեր դեպի երաժշտություն, երեխան գնում է ջութակի և գալիս է պատերшզմի արհավիրքը և մայրը, որ մինչ այդ որդուն ճանապարհում էր ջութակը ձեռքին, դրա փոխարեն նրան զենք է տալիս ու ճանապարհում պատերшզմ»:

Ռեժիսոր՝ Կարո Հովհաննիսյան.

Оцените статью