Փաusեր վարnւնգի օգsակարnւթյան մաuին, nրnնց մաuին անպայման պեsք է sեղեկանալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ձեր ուշադրությանն է ներկայացնում փաստեր վարունգի օգտակարության մասին.

Վարունգի 95 տոկոսը մաքուր բնական ջուր է և պաշտպանում է մարդու օրգանիզմը տարատեսակ վտանգավոր հիվանդություններից: Այն պարունակում է յուրահատուկ թթուներ, որոնք չեզոքացնում են սննդի հետ մեր օրգանիզմ մտնող ածխաջրերի ազդեցությունը՝ դրանով իսկ կանխելով ճարպային մասերի կուտակումը:

Վերջերս Մերիլենդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ամեն օր վարունգ օգտագործելը չափազանց օգտակար է մարդու առողջության համար: Նրանց կարծիքով՝ իր բաղադրության մեջ պարունակվող մեծաքանակ օգտակար տարրերի` հատկապես ֆենոլային միացությունների շնորհիվ վարունգը նույնիսկ կարող է կանխել քաղցկեղը:

Գիտնականները պնդում են, որ վարունգը նաև դրական է ազդում ոսկրային համակարգի հիվանդություններից տառապողների համար, քանի որ այն պարունակում է վիտամին K և կալիում, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը:

Բացի այդ, վարունգը հիանալի կոսմետիկ միջոց է, քանի որ այն հարթեցնում է մաշկը և երիտասարդեցնող ազդեցություն ունենում: Մասնագետները խորհուրդ են տալիս վարունգը ներառել ամենօրյա սննդակարգում նաև մարսողական և սրտանոթային համակարգերի խնդիրների դեպքում:

Оцените статью