Երկար տարիներ սուրճը խմել եմ առանց որևէ հավելումների։ Ինձ թվում էր, որ ըմպելիքին դարչին, մեխակ, քրքում ավելացնելը ընդամենը նորաձևության ճիչ է։ Որ տեսնում էի, թե սրճարաններում քանի տեսակի սուրճի հավելում կա, մի կերպ էի կողմնորոշվում՝ որն ընտրել։ Բայց ահա դափնետերևի մասին ծանոթիցս առաջին անգամ լսելով՝ շատ զարմացա։
Դափնետերև կա նաև իմ խոհանոցում, բայց այն մինչ օրս միայն ապուրներին եմ ավելացրել։ Գուցե զարմանաք, բայց մի անգամ սուրճին այդ համեմունքներն ավելացնելուց հետո՝ ուղղակի սիրահարվեցի ըմպելիքի նման տարբերակին։
Դանփնետերևը ուղղակի համեմունք չէ, որը ուտետսներին անկրկնելի բույր է հաղորդում։ Այն օժտված է հակաբորբոքային հատկություններով։ Տերևներն այրում են՝ տան օդը թարմացնելու և ախտահանելու համար։ Տան անկյուններում դափնետերև դնելով՝ կարող եք վախեցնել միջատներին։
Ինչպես պատրաստել դափնետերևով սուրճ․
սովորականի պես պատրաստեք սուրճը;
եթե եփում եք պղնձյա սրճեփի մեջ, կարող եք գցել տերևն անմիջապես մեջը։ Իսկ եթե ըմպելիքը պատրաստում եք էլեկտրական սրճեփով, ուրեմն մեջը գցեք անմիջապես եփելուց հետո;
տերևը պահեք բաժակի մեջ այնքան ժամանակ, մինչև որ կզգաք դրա բույրը;
վերջում ավելացրեք շաքարավազ, սերուցք, կաթ (ինչ սովորաբար ավելացնում եք)։
кофе
Ի դեպ, դափնետերևը սովորական սուրճը կդարձնի օգտակար։ Բայց հիշեք, որ ըմպելիքն արագ է բարձրացնում արյան ճնշումը, այնպես որ քիչ չափաբաժնով օգտագործեք այն։