Որnշեցի դաsարկել լnւuահnգի ծնnղներիu uերվանsը, գցել աղբը․․․ Երբ uկuեցի լվանալ․․

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պիտի հնից ազատվես, որպեսզի նորը գա․․․

Այս տիպի հիշեցումներն ազդեցին նաև ինձ վրա, ու դրա համար էլ որոշեցի ազատվել սպասքով լի հին սերվանտից, որը մնացել էր ծնողներիցս հետո։ Ընկերուհիներս վաղուց էին ծիծաղում ինձ վրա ու հորդորում այն հանել տնից։

Անցա գործի․ որոշեցի փաթեթավորել սպասքը, իսկ սերվանտը քանդել, տախտակներն ուղարկել ամառանոց։ Սերվանտն իր փոշոտ պահարաններով այնքան տխուր հայացքով էր ինձ նայում․․․

Սպասքեղենը լվանալու որոշում կայացրեցի, դե հո փոշոտ չէի փաթեթավորելու։ Ի վերջո հայ կին եմ։ Սկսեցի լվանալ սպասքը և հանկարծ․․․ Հիշողությունն ինձ ներերակային ներարկում արեց․․․ Ցավոտ է․․․ Ծիծաղելի ձկնիկները, որոնց հիմա ծաղրում են համացանցում։ Բայց չէ որ դրանք հայրիկս էր բերել, մեջը գինի էր լցնում, երբ հյուրեր էին գալիս։ Իսկ փոքր սուրճի բաժակները, որոնք մայրիկս մի կերպ էր հայթհայթել ժամանակին։ Շատ էր հպարտանում դրանցով, ասում էր, որ ինձ է թողնելու, չի օգտագործելու, քանի որ ես նմանը չեմ գտնի։

Ահա հախճապակե գավաթները, որոնք միայն Ամանորին էինք օգտագործում, մոխրամանը, որը ևս հատուկ օրերին էինք հանում սերվանտից։ Փոքրիկ զարդատուփը, որի մեջ մայրիկս պահում էր ականջօղեչն ու ամոսնական մատանին։

Ահա և արձանիկները, որոնք հայրիկս էր բերել տարբեր երկրներից․․․

Ես լվանում էի այդ ամենը, իսկ դույլով ջրի մեջ կաթում էին արցունքներս։ Անպե՞տք է այս ամենը․․․ Ում կարծիքով է անպետք։ Իմ՞։ Ոչ, ինձ համար ամենաթանկ իրերն են։

Արդյունքում սերվանտը լվացված ու մաքուր է, թերությունները վերացված են, սպասքեղենը փայլում է նորի պես, իսկ ամանորյա գավաթները զնգզնգում են, թեպետ մանկությունիցս հասնող այդ զնգոցը միայն ես եմ լսում․․․

Оцените статью