Սա մենք nւsnւմ ենք ամեն օր՝ առանց իմանալnւ, nր դրանք թnւլացնnւմ են իմnւնիsեsը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Եթե չեք ուզում հաճախ հիվանդանալ, թուլացնել իմունիտետը, ուրեմն այս մթերքները ներառեք ձեր անձնական «սև ցուցակում»։ Այլապես ստիպված կլինեք բախվել տհաճ հետևանքների։

Իմ ընկերը բժիշկ է, ու նա մշտապես հիշեցնում է ինձ այն մասին, թե որքան կարևոր է ճիշտ սնվելը, որոշակի մթերքից հրաժարվելը, թեպետ տվյալ տեսականին տարածված ու պահանջված է ողջ աշխարհում։ Հատկապես կարևոր է հետևել սննդակարգին գարնանն ու աշնանը, երբ այդքան տարածված են սուր-շնչառական հիվանդությունները։ Այս ամենը արդիական է այն դեպքում, եթե չեք ուզում հիվանդանալ։

Այսպիսով, ներկայացնում ենք մթերքների ցանկը, որոնք թուլացնում են իմունիտետը․

վերամշակված մթերք՝ երշիկ, խոզապուխտ, խանութից գնված չոր կիսապատրաստ ապուրներ, սոուսներ, թխվածքբլիթներ և ֆասթֆուդ;
կոֆեին, որը մեծ քանակությամբ պարունակվում է սուրճի մեջ;
ալկոհոլ;
քիմիկատներով և կոնսերվանտներով հագեցած մթերք;
գազավորված ըմպելիքներ, անգամ եթե դրանք դիետիկ են;
ռաֆինացված շաքար, քաղցր խորտիկներ;

բարձր գլիկեմիկ ինդեքսով ածխաջրեր, օրինակ հաց և մակարոնեղեն;
արհեստական քաղցրեցուցիչներ։

Վերը նշվածները կազմում են մեր հիմնական սննդակարգի զգալի մասը։ Եվ սա այն խնդիրն է, որը պետք է անհապաղ շտկել։ Սնվելու այս տեսակը բնորոշ է այն երկրներին, որտեղ բնակչության մեծ մասը ունի քրոնիկ հիվանդություններ։

Հույս ունենք, որ դուք ևս հաշվի կառնեք սա և կնպաստեք սեփական առողջության բարելավմանը։

Оцените статью